Վերջին օրերին բուռն քննարկումներ են ընթանում լրատվական դաշտում, մանավանդ ֆեյսբուքում` Անաստաս Միկոյանի արձանը Երևանում տեղադրելու մասին ընդունած որոշման հետ կապված: Բազմաթիվ կարծիքներ հնչեցին, չմեկնաբանեմ դրանք, փորձեմ անձնական տեսակետս հայտնել: Եվ այսպես: Նախ սկսեմ դրանից, որ մեր երկրում ընդհանրապես(գլոբալ առումով) ճիշտը` սխալից, անհրաժեշտը` անկարևորից քիչ է տարբերվում: Երկրորդը` այսօրվա դրությամբ շատ ավելի լրջագույն խնդիրներ կան ծառացած,որոնք այդպես էլ անհրաժեշտ ուշադրության չեն արժանանում: Եվ եթե առաջանում է այսպիսի «հայրենանվեր» գաղափար` մեր ազգի «արժանի» զավակի`Ա.Միկոյանի արձանը կանգնեցնել, պետք է գոնե իսկապես արժանի մեկի թեկնածությունը առաջադրել: Ճիշտ է, մենք Ա.Միկոյանին հիշում ենք որպես ԽՍՀՄ աշխատանքի հերոս, հզոր քաղաքական գործիչ, ում ջանքերով միայն իբրև թե հարթվեց Կարիբյան ճգնաժամը և իբրև չսկսվեց երրորդ համաշխարհայինը, և այլն և այլն: Բայց եկեք միակողմանի չնկալենք նրան: Միայն այն, որ նրա խնդրանք-թույլտվություն-նամակի շնորհիվ` ուղղված Ի.Ստալինին, մոտ 2000-ից ավելի հայրենասեր մտավորականները` Հայաստանում, ենթարկվեցին բռնաճնշումների և գնդակահարվեցին` էտ թվում մեր ազգի ժամանակի որոշ մտածող, պարծանք պաշտամունք Ե.Չարենցը, լրիվ հերիք է Միկոյանին գրողի ծոցը ուղարկելու համար: Էլի եմ ասում, չի կարելի չգնահատել նրա կատարած մեծ գործերը, բայց նրա կատարած հակազագային գործողությւոնները լրիվ հերիք են նրա անունը մեր «արժանավորների» շարքերից հանելու համար: Մի՞թե չկա ուրիշ իսկապես արժանի մեկը, որի արձանը կարելի է կանգնեցնել, թե մոռացել ենք են մեր են հերոսներին,ում անունը միշտ`պատեհ թե անպատեհ աղաղակում ենք:Ուրեն չկան,ինչի չկա գոնե մեկ ազգային հերոսի արձան,կամ մեր զոհված նշանանվոր ազատամարտիկներից գոնե մեկի արձանը, ում անունը դարձրել ենք կարգախոս, «ռեկլամ» ու ձեռներիս դրոշակ սարքած գոռգոռում ենք ամենուր` հպարտանալով ու մեզ փառաբանելով: Բոլորը գիտեն, թե ինչ «հայրենասեր» ազգ ենք մենք,որ ուղղակի արտահայտում ենք տեսական ու փուչ գործերով,առանց դրանից ելնող գործնական քայլերով, «օդի մեջ կրակելով»,որի համար ես օրին ենք հասել: Վերջի վերջո գլուխը մարդուն տրվել է մտածելու համար` թեկուզ մի քիչ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել