Սպանիր երկու մարդ, քեզ կանվանեն մարդասպան, սպանիր միլիոնների` քեզ կանվանեն նվաճող... Այս աշխարհում ամեն ինչ հարաբերական է և համեմատական
Խոսքս ուղղում եմ Ա. Միկոյանին անխնա քննադատողներին... Բարի լուս տղերք, լավ ա հիշաք: Ինչ մի լացուկոց եք կապել, մի ժամանակը ուսումնասիրեք, խորամուխ եղեք ժամանակի բարքերի մեջ, էտ շրջանակներում ով էր սուրբ, որ Միկոյանն անմեղ լինել? Մի ալարեք, կարդացեք Միկոյանի հուշերը և տողատակերում կհանդիպեք զղջանք ու ապաշխարության որոնում:
Էսօրվա չափանիշով ու շափորոշիչով 30-ականներ են գնահատում? Բա մի հատ էլ ձեռի հետ նայեք էտ տարիներին Իտալիայում, Գերմանիայում, Իսպանիայում, Ճապոնիայում ինչեր էր կատարվում: Լավ նայեք, ժամանակի շունչը զգացեք, հետո նոր փորձեք դատողություններ անել...
Հ. Գ. Ոչ մեկի, առավել ևս` բոլշևիկների փաստաբանը չեմ!!!

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել