Բրիտանական The Telegraph պարբերականը ներկայացրել է Եվրոպայում ամենաշատ վաճառովող մեքենաների լավագուն 10-յակը: Թեև Հին աշխարհամասում տիրող տնտեսական ճգնաժամը բացասական ազդեցություն է ունեցել մեքենաների վաճառքի վրա, այնուամենանիվ, կան մոդելներ որոնք շարունակում են իրենց հաղթարշավը նույնիսկ ճգնաժամի պայմաններում: 
Համեմատելով այնցյալ տարվա հունիսին Եվրոպայում մեքենաների վաճառքի ցուցանիշներն այս տարվա հունիս ամսվա տվյալների հետ` պարզվում է, որ այդ ցուցանիշները 6.6 %-ով անկում են գրանցել` մասնավորապես Իսպանիայում և Իտալիայում: Միակ եվրոպական երկրները, որտեղ վաճառքի ցուցանիշները չեն նվազել, այլև նույնիսկ փոքր-ինչ աճ են գրանցել Գերմանիան է և Մեծ Բրիտանիան: 
Ստորև ներկայացնում ենք Եվրոպայում ամենաշատ վաճառվող մեքենաների լավագույն 10-յակը` 
1. Volkswagen Golf 
2. Vauxhall- Opel Corsa 
3. Volkswagen Polo 
4. Ford Fiesta 
5. Renault Megane 
6. Vauxhall-Opel Astra 
7. Renault Clio 
8. Ford Focus 
9. Nissan Qashqai 
10. BMW –ի վերջին 3-րդ դասի մակմեքենաները

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել