Գիտե՞ք՝ որն ա նոստրադամիզմի ու հայկական վերլուծիզմի տարբերությունը: Նոստրադամուսն էնքան խորամանկ էր, որ գուշակություններն արեց մի քանի հարյուր, նույնիսկ, ասում են, մի քանի հազար տարվա կտրվածքով հերիք չի, մի հատ էլ էդ բոլորը խառնեց, որ պարզ չլինի՝ որ մեկն ա հարյուրավոր, որ մեկը՝ հազարավոր տարիների համար, էնպես որ, աշխարհում ոչ մեկն էդպես էլ չի իմանա՝ ճ՞իշտ էր, թե սխալ, բայց անունը թնդում ա արդեն 500 տարի: Հայկական վերլուծիստները կոնտինուումի ուղիղ հակառակ ծայրում են, ու իրանց վերլուծիզմները կառուցում են միշտ մոտակա 1.13 վրկ - 5.76 րոպե միջակայքի համար ու, բնականաբար, մի՛շտ սխալ են դուրս գալիս, որովհետև, օ՜, զարմանք, 5.76-րդ րոպեին հաջորդում ա 5.77-ը ու փոզմիշ անում ամեն ինչ: Իսկ վերլուծիստները վստահ էին, որ 5.76-րդ րոպեն ժամանակների վերջնասահմանն ա, որից հետո իջնելու ա հավերժական (էս գաղափարը դժվար մարսեն, որովհետև հավերժությունը, ըստ իրանց, հենց նշածս միջակայքն ա) «վերջություն»: Բայց կինոն հենց էստե՛ղ ա սկսվում. պարզվում ա՝ հայկական վերլուծիստներն անդադրում են ու ի վիճակի տեղում մոռանալու «վերջության» չգալուստը (ինչ քաղաքական ստատուս ստացվեց) ու 5.77-րդ րոպեից տաբուլա ռասայի մեկնարկային կետից անելու հերթական նույնամասշտաբ կանխատեսումը... ու էսպես ԱՆՎԵՐՋ: Բայց նրանց համար, ովքեր գոնե գիտեն, որ 5.76 րոպեին հաջորդում ա 5.77 ու էսպես շարունակ, էս տեսարանը դիտելն ուղղակի մղձավանջ ա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել