Մադրիդյան դերբի՝ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչում: Ի՞նչը կարող է լինել ավելի գեղեցիկ: Այն հաղթանակը, որը տարան այսօր ԱՅՍ հանճարի տղաները, կարելի է դասագրքերի մեջ գրել: Թիմ, որը եկավ ու քանդեց ավտոբուսը: Մոմանին վաղն այդպիսի նկար հաստատ կդնի: Նա ցույց տվեց` ինչպես կարելի է հաղթել տոտալ պաշտպանությամբ խաղացող թիմին: Ովքեր տեսել են խաղը, կհասկանան, որ առաջին և երրորդ գոլերը իսկական գլուխգործոց են, ավելի ճիշտ այդ փոխանցումները... Թող չթվա, որ ես ուրախ եմ, որ «Ազերիկոն»-հասավ իր նպատակին, ուղղակի այսօր այդ թիմն արժանի էր եզրափակիչ դուրս գալուն, իսկ Չելսին` բացարձակապես ոչ....Ճիշտ այնպես ինչպես երեկ` հաղթեց այն թիմը, որը ցանկանում էր հաղթել: Սա էլ է ի դեպ իմ կարծիքով մարզչական հաղթանակ...

Կից նյութն այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել