Եթե մի փոքր ուշադիր ու լայնախոհ ես դիտարկում նախագահ Սարգսյանի այսօրվա կադրային քաղաքականությունը, նկատի ունեմ հատկապես գործադիրի ձևավորման տրամաբանությունը, կարելի է դառնում կռահել, որ այն, այսպես ասած, «կուսակցական» բնույթ չունի: Չէ, իհարկե դա այնքան զգուշությամբ է արվում, որ կուսակցականներն` անկախ դիմադիր-ընդդիմադիր դիրքից, գլխի չընկնեն ու չվիրավորվեն: Կամ գոնե ուշ գլխի ընկնեն: 
Հայաստանի նախագահը, կարծում եմ, սեփական փորձի վրա հասել է այն ճշմարտությանը, որ Հայաստանի պես երկրին կուսակցությունների ինստիտուտը միայն վնաս է, քայքայիչ աղանդների նման են դրանք, ու հիմա կարծում եմ Սարգսյանը իշխանությունը կառուցում է «մեկ ընտանիք» գաղափարի շուրջ, ինչը ենթադրում է ավելի, կուռ, վստահելի, մեծին հարգելու, փոքրին դուխ տալու ու իվերջո ընտանիքի շահը գերակա է սկզբունքներով: Տա աստված, որ Սարգսյանի պատկերացումներում «մեկ ընտանիքի» ինստիտուտը դառնա ոչ թե պետություն պետության մեջ, այլ մեկ ազգ-մեկ ընտանիք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել