Որոշ հնարամիտ լրագրողներ ու վերլուծաբաններ այսօր մամուլում թույլ են տվել իրենց հաստատուն կերպով ներկայացնել երեկ տեղի ունեցած ԱԺ նախագահի ընտրություններին իմ քվեարկության արդյունքը: Չնայած, որ ուղիղ տեքստով երեկ բոլորին հայտարարեցի, որ վստահ եմ՝ բոլորի համար պարզ է, թե ինչպես եմ քվեարկել: Այլ կերպ չէր էլ կարող լինել` հաշվի առնելով առաջադրված թեկնածությունները:

Համոզված եմ, որ հանրության վստահությունը ու հավատը բավարար են գործողություններս ընկալելու համար, և որևէ մեկը ուշադրություն չի դարձնի հրապարակվող ստերին: Ոչ ոքի ապացուցելու ոչինչ չունեմ, իմ գործունեությունը ամենի ապացույցն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել