Մարդկային ամեն ցեղ, ձգտելով պահպանել իր անկրկնելի տեսակը, աստվածահաճո գործ է անում: Բնության օրենքը ստիպում է տեսակներին մշտական պայքարի մեջ լինել գոյության համար: Այդ պայքարում բնությունն ընտրում է ուժեղ եւ կարող ազգերին, իսկ թույլերն ու անկենսունակները հեռանում են պատմության ասպարեզից։
Պատմության մեջ շատ չեն դեպքերը, երբ ազգերը վերացել են զանգվածային ոչնչացման միջոցով, մինչդեռ բազմաթիվ են ձուլման հետեւանքով անհետացումները: 
Բռնի մեթոդները` լեզվի արգելում, դավանանքի պարտադրում, ազգությունից ստիպողական հրաժարում, հաճախ առաջ է բերում բնական հակազդեցություն: Ազգերի ձուլումն առավելապես իրականացվում է մշակութային կլանման կամ արյան խառնման միջոցով:

Արյունախառնության խնդիր
Արդյո՞ք մարդկային տեսակների մետիսացումը դրական երեւույթ է, արդյո՞ք խառնազգի սերունդն ավելի լավն է:
«Ով պատկանում է մաքուր, անխառն ցեղի, ամեն քայլափոխի զգում է դրա հմայիչ ուժը. ցեղային աստվածը երբեք չի լքում նրան»,- ցեղաբան Հյուստոն Չեմբերլեն։ 
Անցյալ դարի ֆրանսիացի ազգագրագետ Ժոզեֆ Գոբինոն անհետացող բազմաթիվ ցեղերի վրա կատարած ուսումնասիրությունների արդյունքում հանգեց այն եզրակացության, թե անհետացման պատճառն արյունախառնությունն է: 
Հին հույների ու հռոմեացիների բարձր քաղաքակրթության անհետացման բուն պատճառներից մեկը այդ ազնիվ ու ազատ ազգերի, ստորին գերի ազգերի հետ խառնվելն էր: 
«Չկա ավելի ճշմարիտ բան, քան տարբեր ցեղերի խաչասերումը, որը հանգեցնում է նրանց ոչնչացմանը՝ անթույլատրելի է մարդկային ցեղերի նկատմամբ»,- Կանտ։
Ճապոնացիները երբեք չեն խաչասերվել, սակայն, բացառիկ տաղանդ ունեն: Նույնը կարելի է ասել սկանդինավյան ազգերի մասին: Իսկ մուլատների մոտ ակնհայտ են մտավոր պակասությունները: 
Կան պնդողներ, թե հայերը` որպես հնագույն ազգերից մեկը, ապրում են իրենց ծերության շրջանը եւ, որպեսզի չանհետանան, պետք է, օտար արյան ներմուծմամբ թարմանան, երիտասարդանան, կդառնան կենսունակ: 
Ազգի կենսունակությունը նրա տարիքով չի պայմանավորվում, այլ իր արմատներից սնվելու հանգամանքով: Հայրենիք կորցրած եւ ակունքներից հեռացած ազգերը կարող են ծերանալ եւ մահանալ, իսկ հայրենի հողից ու իրենց արարչական ակունքներից սնուցվող ազգերը միշտ կենսունակ են:

Մ․ ԼԱԼԱՅԱՆՑ, հատված ՑԵՂԻ ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՐՅԱՆ ՄԱՔՐՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ գրքույկից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել