Անկեղծ ասած՝ չէի սպասում, որ նման խաղի ականատես կլինեի: Ինձ համար միևնույնն էր, թե որ թիմը դուրս կգա եզրափակիչ: Ես ցանկանում էի դիտել միայն հետաքրքիր ֆուտբոլ: 
Միակողմանի ամեն ինչ ստացվեց. մի կողմից Ռեալը հիացրեց իր ճիշտ խաղով, մյուս կողմից Բավարիան հիասթափեցրեց իր քնած գործողություններով: Չկար որևէ սրություն, չկար կրակ նրանց գրոհներում: Ինչո՞ւ են Շվայնին ու Մարտինեսն իրար փոխանցո՜ւմ, հետո հասցնում հետ Նոյերին: «Հեռվից հարված» հասկացությունը նրանց մոտ չկար: Միայն մի հոգի հանդգնեց հրաժարվել պեպական «տիկի-տակայից»: Այն էլ մի պահ` Ռոբբեն: Վերջ: 90 րոպե այս կողմ-այն կողմ, այս կողմ-այն կողմ...լավ ինչքա՞ն կարելի է: 
Այսօր ապացուցվեց ևս մեկ փաստ: Համենայն դեպս, ինձ համար: Անչելոտտին դեռևս մի քանի աստիճան ավելի բարձր է, քան Պեպը: Իհարկե, Գվարդիոլան մեծագույն մասնագետ է և կդառնա աշխարհի մեծերից մեկը, բայց այս 1 շաբաթվա ընթացքում Կառլոն նրան «մատ» արեց 2 տարբեր մեթոդներով:

Կից նյութն` այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել