Ալժիր-Հայաստան հանդիպման տոմսերի վաճառքը կսկսվի վաղըFfa.am-ը գրում է.

Ինչպես հայտնի է, մայիսի 31-ին շվեյցարական Սիոն քաղաքի «Ստադ դը Տուրբիյոն» մարզադաշտում տեղի կունենա Ալժիր-Հայաստան ընկերական հանդիպումը: Հանդիպման տոմսերի վաճառքը կսկսվի ապրիլի 30-ին՝ ժամը 9:00-ից: Հանդիպման կազմակերպիչ Matchworld Group ընկերությունը տեղեկացնում է բոլոր երկրպագուներին, ովքեր ցանկանում են ներկա գտնվել հանդիպմանը, որ տոմսերը հնարավոր է ձեռք բերել www.fnacspectacles.com և www.ticketportal.com կայքերում, ինչպես նաև նշված կայքերի հատուկ կրպակներում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել