Հայաստանի իշխանության շատ մակդիրներով կարելի է բնորոշում տալ. ես միշտ դա փաստարկված անում եմ ու ունեմ հստակ պատճառներ, դրանց մասին էլ անընդհատ բարձր խոսում եմ. օրինակ՝ ցինիկ, որովհետև աշոտյաններ է վերանշանակում. անարդյունավետ գործող, որովհետև աշխատավարձով Հայաստանում լավագույն դեպքում մեկ շաբաթ գլուխդ պահես. անկուշտ, որովհետև ինչքան լափում են, մեկ ա, քիչ ա իրանց համ չալաղաջը, համ դաչան, համ ինամարկեքը. օրինակ՝ դավաճան, որովհետև էնքան թույլ են, որ տրվել են դրսի ուժերին, թուլացել ու հաճույք են ստանում՝ մոռանալով, որ էդ անտերը ախր պատասխանատվություններ ունեն սեփական ժողովրդի հանդեպ: Բայց, հանուն արդարության պետք է ասել գոռալ, որ մեր ընդդիմությանն էլ շատ հատկանշական մի մակդիր կա: Մեր ընդդիմությունը դեբիլանոց ա իսկական: Այլ կերպ չես անվանի: 
Հ.Գ. ընդհանրապես կարծես Հայաստանը հասել է տեղ, իջնելու կանգառն ա: Պետք է քարը փեշներիցս թափենք ու իջնենք այս կանգառում ու ... վերջապես ինքներս մեզ խոստովանենք, որ մեր` Հայաստանի կենսագործունեության առանցքում «ներքաղաքական» բառը, «ներքին քաղաքականություն» եզրույթը ուղղակի զրո ա է, անիմաստ ու ավելորդ, մենք միայն «արտաքին քաղաքականություն» ասելու, անելու հարկը ունենք, մենք էդքան չկանք` բոլոր առումներով, որ ներքին քաղաքականություն անենք, ունենանք, կակ նի կռուծի, մեկ ա էժան մուտիլովկա ա դառնալու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել