Захар Ковригин | ВКонтакте.vk.com/id202805153, Тюмень, Россия. Окончил школу № 14 в 2006, Захар Ковригин. Окончил колледж Нефтегазовый (НГК) ТюмГНГУ в 2009, Тюмень. 

Երեկ անօգուտ ցասումով ու անսփոփ ցավով մտածում էի երեք երեխայի մայր, 26-ամյա Նունե Սարգսյանի սպանության մասին:

Հայոց ցեղասպանությունից մեկ դար անց, հեռավոր ռուսական Տյումենում երիտասարդ հայ կնոջը դանակի 40 հարվածով մորթեց պիցցա առաքող 24-ամյա ռուս Զախար Կովրիգինը:

Հետո նա բացատրեց սպանությունը աղջկա ոսկե մատանին ու ականջօղերը գողանալու ցանկությամբ: Ես գտա նրա դիմանկարը ռուսական «ВКонтакте» սոց.ցանցում. ահա նա ու իր ընտրած ծածկանկարը` շան գլուխը «Կոկորդդ կկռծեմ, այ քաձ» գրությամբ: Երիտռուս այս տականքը կատարեց իր խոստումը:

Ինչո՞ւ պիցցայի ռուս առաքիչը ընտրեց հենց հայ կնոջը իր իղձը կատարելու համար:Նա տասնյակ տներ էր մտնում, հարյուրավոր մարդկանց վրա տեսնում էր ոսկի, ժամացույց, սակայն դանակի 40 հարվածով մորթեց հենց հայ կնոջը: Որովհետեւ սպանելու իրավունքը նրան տվել է Ռուսաստանում այսօր պաշտոնապես իշխող ֆաշիզմը: Տիպիկ ռուս Զախար Կովրիգինը սպանեց տիպիկ ներգաղթյալ հայ Նունե Սարգսյանին ոչ այնքան երկուհարյուրդոլարանոց զարդերի համար, այլ վերջինիս հայ լինելու պատճառով: Դա նրան անուղղակիորեն թույլ են տվել պարոնայք Պուտինն ու Լավրովը, Դուգինն ու Կիսելյովը, Միհրանյանն ու Կուրղինանը: Եթե կարելի է սպանել ու զավթել «եղբայր խոխոլներին» Ղրիմում ու Դոնեցկում, ուրեմն միանգամայն արդարացված ու արդար է մորթել ներգաղթած «սեւահետույք խաչերին» բուն Ռուսաստանում: Այս սպանության մեջ ամեն մի մանրուք խորհրդանշական է: Ցեղասպանության օրը: Տյումենը` ռուսների հարստության նավթագազային աղբյուրը: Զախար Կովրիգինի մաքուր ռուսական անուն-ազգանունն ու թուրք յենիչերի դաժանությունը: Նունե Սարգսյանի գեղեցկությունը, երիտասարդությունը եւ բազմազավակությունը: Եվ մեր՝ հայերիս մեղքը, ստրկամտությունը, տեղական ֆաշիզմի հանդեպ հնազանդությունը, որի պատճառով այս հրաշք աղջիկը, հազարավոր հայերի պես ստիպված է եղել հայրենիքից արտագաղթել հայերի սպանդանոցի վերածվող Ռուսաստան: Մտածեք այս մասին, երբ Ձեզ ու Ձեր երեխաների համար Տյումենի, Կրասնոդարի կամ Մոսկվայի տոմս եք գնելու այս շաբաթ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել