Արիստոտելը, որ Ալեքսանդր Մակեդոնացու ուսուցիչն ու դաստիարակն էր, մի անգամ իր սանին այսպիսի խորհուրդ տվեց.
_ Քո գաղտնիքները երբեք չվստահես երկու մարդու: Երբ գաղտնիքը բացվի, դու չէս կարող իմանալ, թե ում մեղքով է բացվել: Եթե երկուսին էլ պատժես` դրանով դու վիրավորած կլինես նրան, ով կարողացել է գաղտնապահ մնալ: Իսկ եթե երկուսին էլ ներես` դարձյալ վիրավորած կլինես անմեղին, քանզի նա քո ներման կարիքը չունի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել