««Ջիհադը» ազգություն, սեռ, տարիք չի ճանաչում» շարքից:
Սիրիայում իշխող վարչակարգի դեմ հանդես եկող և «ալ-Կաիդայի» հետ սերտ կապեր ունեցող «Ջաբհաթ ալ-Նուսրա» կառույցի կազմում ներառված ուզբեկական խմբավորման շարքերում հանդես են գալիս նաև մանկահասակ «ջիհադականներ»:
Վերջին մի քանի օրերին վերոնշյալ կառույցը, ինչպես նաև հիմնականում ռուսալեզու զինյալներից կազմված «Ջայշ ալ-Մուջահիրին ուա ալ-Անսար» խմբավորումը զգալի հաջողություններ են արձանագրել Հալեպի ալ-Լարամուն շրջանում՝ գրավելով քաղաքի Արդարադատության պալատի կիսակառույց շինությունը և ներկայում նախապատրաստվելով ՌՕՈՒ հետախուզության հաստատության դեմ գրոհին:
Լսելով տեսանյութում ներկայացվող մանկահասակ տղային, ով ակնհայտորեն փայլում է «ջիհադական» առաջնորդի տաղանդով, ակամա համոզվում ես, որ հերթական առաքելությունը ևս հաջողությամբ կիրականացնեն հաշված ժամերի ընթացքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել