Այսօր` ապրիլի 28-ին, Բեռլինում, հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը (39-4, 28 նոկաուտ) իր մարզիչ Ուլլի Վեգների հետ, ԶԼՄ-ների ներկայացուցիչների եւ բռնցքամարտի բազմաթիվ երկրպագուների ներկայությամբ բաց մարզում են անցկացրել` ցուցադրելով իրենց հմտությունները: 
Հիշեցնեմ, որ մեր հայրենակիցն աշխարհի չեմպիոնի տիտղոսի պաշտպանության առաջիկա մենամարտն անցկացնելու է մայիսի 3-ին, Բեռլինում: Արթուր Աբրահամի մրցակիցը Չեռնոգորիան ներկայացնող Նիկոլա Սյեկլոչան է (26-1, 8 նոկաուտ), ով հայտարարել էր, թե պատրաստվում է տապալել Աբրահամին եւ վերցնել նրա գոտին. «Երկար ժամանակ է՝ հետեւում եմ Արթուր Աբրահամին եւ գիտեմ, թե ինչպես կարելի է հաղթել նրան»,- ասել էր Չեռնոգորիայի ներկայացուցիչը։
«Տեսանյութերի միջոցով ինձ հետեւելն ու իմ դեմ ռինգ դուրս գալը տարբեր բաներ են»,- հակադարձել էր Արթուր Աբրահամը:

Հարգանքներով` Արթուր Աբրահամի մամլո խոսնակ Սիրան Գրիգորյան

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել