42-ամյա ֆրանսիացի զբոսաշրջիկ Կարին Գոմբիուն, տեսնելով անտուն մարդու, խղճացել էր նրան ու որոշել պիցցայի մնացորդը նրան տալ: Ավելի ուշ նա իմացավ, որ այդ մարդը հոլիվուդյան կինոաստղ Ռիչարդ Գիրն է:

Կարին Գոմբիուն Ռիչարդ Գիրին «Ես սիրում եմ Նյու Յորքը» գրառմամբ պոլիէթիլային տոպրակից պիցցայի մնացորդներ է տալիս:
Գումբիուն Գիրին տեսել էր Կենտրոնական մեծ կայարանում՝ հինգշաբթի օրը՝ տեղի ժամանակով երեկոյան 5:45-ին: Կինը պատմել է, որ «անտունը» քրքրում էր աղբամանը ու գարեջուր խմում շագանակագույն թղթե տոպրակից:

Զբոսաշրջիկը պատմում է նաև, որ մոտենալով Գիրին, ներողություն է խնդրել նրանից ու զգուշացրել, որ պիցցան սառն է, իսկ «անտունը» վերցրել է պիցցան ու ասել. «Շնորհակալ եմ: Աստված օրհնի քեզ»:
Կինը չի իմացել, թե ով էր իրականում այդ անտունը, մինչև որ երկու օր անց չի տեսել թերթում հրապարակված իր լուսանկարը ու պարզել, որ ողորմել է ոչ այլ ում, քան հոլիվուդյան կինոաստղ Ռիչարդ Գիրին, ում այսօր մինչև 100 միլիոն դոլար են վճարում ֆիլմերում նկարահանվելու համար:

Գիրը Մանհեթենում նկարահանվում էր իր հաջորդ «Time Out of Mind» ֆիլմում, որտեղ նկարահանվում են նաև Ջենա Մելոնը, Կիրա Սեդգուիքը:
![]() |
![]() |
Կիրա Սեդգուիքը ձախից, ֆիլմի նկարահանումների ժամանակ/ Ռիչարդ Գիրը աջից, կարմիր գորգի վրա, 2012թ.:
Գիրին, ինչպես նաև Սեդգուիքին անտունների դերում նկարահանող տեսախցիկները հեռվում էին տեղադրված, ինչի արդյունքում դերասանները հնարավորություն ունեին թափառել Կենտրոնական Մեծ կայարանում՝ առանց մարդկանց գիտության, որ այդ տարածքում ֆիլմի նկարահանումներ են ընթանում, ու որ հոլիվուդյան աստղերը քայլում են իրենց կողքով:





