Կենսաբանության մեջ օգտագործվող տերմինների՝ Դեզօքսիռիբոնուկլեական թթվի /ԴՆԹ/ և Ռիբոնուկլեական թթվի /ՌՆԹ/-ի միջոցով ցույց տամ մեր անցյալն ու ներկան:
ԴՆԹ-ն՝ հայերիս անցյալի այն հատկանիշների ամբողջությունն է, որը կրել ու կրում ենք մեր մեջ, որպես հանրություն, ազգ և անհատ: ԴՆԹ-ն Դա հազարամյակներով մեր մեջ նստած այն գեների և հատկանիշների ամբողջությունն է, որը բնութագրվում է ազնվականությամբ, արդարամտությամբ, հայրենասիրությամբ, հայրենակցին օգենլու կարողությամբ, գիտելիքը որպես մարդու զարգացման հիմնական աղբյուր ընդունելու գիտակցությամբ, արիությամբ, իսկ ՌՆԹ-ն դա կարճաժամկետ հատկությունների ամբողջություն է, որը իր մեջ ներառել է մի շարք բացասական հատկանիշներ, ինչպիսին են՝ թերարժեվորման և միևնույն ժամանակ գերարժևորման /սնապարծության/, օտարամոլության, վախկոտության, անօրենության և մի շարք այլ ոչ պիտանի հատկանիշներ: Հիմա ի՞նչ է ստացում, որ հազարամյակներով նստվածք տված դրական հատկանիշների վրա եկել և իր թույլ շղարշն է պատել ՌՆԹ-ն՝ իր բացասական հատկանիշներով ու խեղդում է մեզ և հարկադրում պատմության զարգացման ուղղուց դուրս մնալ: Ի՞նչ անել: խնդիրը պարզ է, պետք է մաքրել այդ շղարշը, որի տակից դուրս կգա մեր իրական էությունը՝ հայի յուրահատուկ տեսակը, որը կա որպես հայրենասեր ու մարդասեր, ազնիվ / իդեպ միայն հայերին էին միջնադարում վստահում, որպես ազնիվ առևտրականների/ պետականասեր, և իր կարևոր հատկանիշը՝ Աստվածային Օրենքների Երկիր Հայսատանի զավակների օրինապաշտությունը, որը հիմնված է արդարության սկզբունքի վրա:
Օտարները մեր հայրենիքը անվանում էին Աստվածային Օրենքների Երկիր, ազնվագույնների մեջ ամենաազնիվներ: Հիշենք, մեր թագավորների համար օտար էին իրենց սնունդը առաջինը պատրաստողների կողմից փորձելը...
Խնդիրը պարզ է, վերադառնում ենք մեր անցյալին և կառուցում ենք հզոր հայրենիք: Անցյալն աղմկում է, ներկան պարտադրում, ապագան սպասում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել