www.psyhelp.am և www.psyarmenia.com -ից 
Շատ վաղուց ապրում էր մի չինական կայսր: Նա մի շատ գեղեցիկ պալատ ուներ, որի ամենագեղեցիկ զարդն էին համարվում երկու սկահակները - իսկական արվեստի գործեր: Կայսրը շատ էր սիրում այդ սկահակները և պահպանում էր դրանց իր պալատի ամենագեղեցիկ դահլիճում:
Սակայն մի օր դժբախտություն պատահեց՝ սկահակներից մեկը ընկավ հատակին և կոտրվեց մանր փշույրների: Կայսրը շատ տխրեց, սակայն հետո հրամայեց վարպետներ գտնել, ովքեր կկարողանային սոսնձել այն:
Եվ այդպիսի վարպետներ գտնվեցին: Նրանք օր ու գիշեր աշխատեցին, մինչև վերջապես սկահակը վերջնականապես վերականգնվեց: Այն համարյա թե չէր տարբերվում իր զույգից, սակայն նրանց միջև կար մի էական տարբերություն՝ սոսնձված սկահակն այլևս չէր կարողանում իր մեջ ջուր պահել: Սակայն նա անգին փորձ ուներ՝ կոտրված և նորից վերականգնված լինելու փորձը:

Տանյա Դոսկովա "Զբոսանք"

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել