Վերջին անգամ ֆուտբոլի համար արտասվեցի 2005-ի մարտին. այդ օրը Բատիստուտան հրաժեշտ տվեց մեծ ֆուտբոլին:
Շուրջ 10 հետո նորից, նստած հեռուստաէկրանի առջև հոնգուր-հոնգուր լաց եմ լինում: Կապ չունի՝ սիրել եմ երբևէ Վիլլանովային թե ոչ: Նա երբեք իմ սիրելի թիմերին չի մարզել, լուրջ նվաճումներով և գործողություններով աչքի չի ընկել: Պարզապես ցավալի է, երբ կյանքից հեռանում է մի մարդ, որն ամեն վայրկյան պայքարում էր իր կյանքի համար: Երիտասարդ, կենսախինդ, մեծ ապագա ունեցող մարդ մենք կորցրեցինք այսօր...

Մադրիդիստ ես, թե կատալոնցի, ջալառոս ես, թե բյանկոներ, մանկունյանցի ես, թե մերսիսայդցի...սգում ենք բոլորս...

Հանգչիր խաղաղությամբ....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել