Թուրքիայի հետ մեզ պետք են արժանապատիվ հարաբերություններ, այլ ոչ թե քիրվայություն կամ նվնվոց:
Երեկ ամբողջ հայությունով հիշում էինք 1915 թվականի Ցեղասպանության զոհերի հիշատակը, և մի տեսակ լիարժեք գնահատական չտվեցինք Թուրքիայի վարչապետ Էրդողանի հայտարարությանը և Հայաստանի արձագանքին: 
Անկեղծ ասած, շատ ապուշ վիճակի մեջ ենք հայտնվել: Ընդունում ենք սա թե ոչ, բայց Էրդողանի հայտարարությունը մի քայլ էր, որը նախկինում դժվար էր պատկերացնել: Եւ այս իրավիճակում Հայաստանի իշխանությունները պետք է մեծացնեին իրանց ճնշումները Թուրքիայի վրա՝ ասելով, որ այդ հայտարարությունը, մեղմ ասած, բավարար չէ մեզ համար (ինչը, ի դեպ, արեց Ֆրանսուա Օլանդը): Բայց դրա փոխարեն Վիգեն Սարգսյանը մի հայտարարություն տարածեց, որն ուղղակի ամոթալի էր: Եթե մենք ասում ենք, որ այս հայտարարությունով Էրդողանը փորձում է կոծկել Ցեղասպանության փաստը, ապա մենք ուղղակի պարտավոր ենք հետ կանչել Հայաստանի ստորագրությունը հայ-թուրքական արձանագրությունների տակից: Եթե մենք դա չենք անում, ապա կներեք, բայց կլոունի տպավորություն է ստեղծվում: Ծառուկյանը երեկ շատ ճիշտ բան ասեց` մեզ թուրքերի հետ արժանապատիվ հարաբերություններ են անհրաժեշտ, բայց այս ռեժիմը չգիտի, թե ինչ է արժանապատվությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել