Մեծարգո պարոն Աբրահամյան, շնորհավորում եմ Ձեզ ՀՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ և մաղթում եմ Ձեզ հաջողություն և ձեռքբերումներ՝ ի փառս մեր երկրի: Նշեմ, որ մենք պատրաստ ենք աջակցելու և սատարելու Ձեզ մեր կարողությունների և հնարավորությունների սահմաններում, բայց նախ և առաջ ուզում եմ մի քանի հարց տալ և ակնկալում եմ արձագանքի:
Պարոն վարչապետ, դուք հայտարարեցիք, որ աջակցելու եք բիզնես միջավայրին:
Պարոն վարչապետ, հիմա մի քանի հարցեր ունեմ և լիահույս եմ, որ կարձագանկեք:
1. Պարոն վարչապետ, ի՞նչ երաշքիքներ կան, որ եթե ներդրումներ ներգրավվենք, դրանք կլինեն ապահով և արդարացի:
2 Ի՞նչ համոզմունքով ձեռնարկենք աշխատատեղերի ստեղծում, թեև արդեն արդեն սկսել ենք գործընթացը:
3 Ինչպե՞ս եք վերաբերում այն փաստին, որ փորձում են խոչընդոտել մի պրոցեսի, որը նպաստելու է մեր երկրին՝ թեկուզ սկզբնական շրջանում մի քանի աշխատատեղ ստեղծելով:
Այսպիսով՝ պարոն Աբրահամյան, անձմամբ եմ ամենայն պատասխանատվությամբ հայտարարում, որ պատրաստ եմ մեր երկիր բերել ներդրումններ և ստեղծել աշխատատեղեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել