Եղեռնի ճանաչումը ուղղակի իրավական հետևանքներ՝ պատժի ու հատուցման իմաստով, Թուրքիայի համար չի ստեղծում: 1948 թ. կոնվենցիան հետադարձ ուժ չունի: Գերմանացիները հրեաներին հատուցում են իրենց նախաձեռնությամբ, այլ ոչ թե 1948թ. կոնվենցիաով դատվելու հետևանքով: Բայց դրանով եղեռնի ճանաչումը չի կորցնում իր նշանակությունը բոլոր առումներով, քանի որ այն բովանդակային է: Թեկուզ ուղղակի իրավական կապ չկա ճանաչման ու հատուցման մեջ, բայց կա անուղղակի կապ, որը շատ ավելի վճռական է: Պահանջատիրությունը հենվում է 1-ին համաշխարհայինի արդյունքների ու Վիլսոնի հաշտարար վճռի վրա: Հայերի գոյության ու զարգացման երաշխավորված պայմանների հրամայականով է Մեծ Վիլսոնը կայացրել այդ վճիռը: Եղեռնի՝ որպես մարդկության դեմ ոճիրի փաստով ավելի շեշտվում ու անվիճելի և բացարձակ է դառնում դրա իրագործուման անհրաժեշտությունը: Հատկանշական է, որ երբ Անտանտայի երկերները ցանկանում էին բաժան-բաժան անել Թուրքիան իրար մեջ (ինչը այդպես էլ իրականություն չդառավ) Վիլսոնը դեմ էր նաև դրան գտնելով, որ Թուրքերն էլ ունեն կենսապայմանների իրավունք:

Սա առանց հուզականի՝ իմ սիրողական զանգակատնից դիտած:

Իսկ բովանդակային ու հուզական առումով ինձ բավական է անգամ մի դեպքը՝ ասենք երբ անմեղ զոհին այրում են ու թեյնիկից փոքր չափաքանակներով են նավթը ավելացնում որպեսզի իրենց սատանայական, օրգազմի հասնող հաճույքը երկարաձգեն, սա է, որ պատերազմը դարձնում է սուրբ գործ և զենքը՝ էության մեջ սրբություն: Էստեղ ամենավերջին վախկոտն արդեն քաջ է դառնում, ավազակն անգամ անտարբեր չի մնում: Նմաններին ոչնչացնել է պետք ոչ միայն ինքնապաշպանության իրավունքով, ոչ միայն վրեժի զգացմունքից, այլ նաև աստվածային օրենքով ու պահանջով:
Գերմանացիները հրեական Հոլոքոստի ժամանակ այդքան հեռուն չեն գնացել:
Այսպես պե՛տք է լինի.....
Իսկ ինչպես է լինում սովորաբար՝ դուք ինձանից ավելի լավ գիտեք:

«Ողբամ մեռելոց, կոչեմ ապրողաց, բեկանեմ շանթեր...» Սիամանթո

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել