Հա։ Ես էլ բարձրացա, գնացի, հա, հոգիս հանգստացավ։ Չէ, չնկարվեցի, չէ, արևածաղիկ չչրթեցի, չէ, աղջիկ չկպցրի։ 
Կիսվեմ։ Հրաշք էր…ժամը 20:00-ին գնացի, բայց մի պահ թվաց, թե ժամը 15:00-նա….հալալա ազգիս, լիքն էին, բարձրացնում էին, տեղ չկար, հերթ էր։
Բան չունեմ ասելու, յուրաքանչյուր յուրովի էր մտածում՝ խի ա բարձրացել՝ դե գնանք էս դարդից էլ պրծնենք, արա լիքը աղջիկ կան, ձեռդ բռնելու եմ ճանապարհին ու տենց, բայց բոլորը դեմքին մի բան էի կարդում. «Սա իմ պարտքն է, ես կատարում եմ»։
Ինչ ուզում եք ասեք, սիրում եմ ազգիս, մեզ…. լավն ենք….
Իսկ երեխեքի զարմացած աչքերի ներկայությունը, մանկական կալյասկաների առկայությունը, հույս էր տալիս՝ նի վսյո պածերանո։
Հ.Գ. Անեծք Օբամային. «Մշակույթի նախարարդ Հասոն դառնա» ։)

Բարի գիշեր ազգ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել