Վերջապես ֆուտբոլ դիտեցինք:

Նյութի մեջ գրված է «խաղամակարդակով մեկ աստիճան ցածր լիգա»: Բայց դա միայն դե-յուրե է այդպես: Դե-ֆակտո այսօր Եվրոպայի լիգայի մասնակից թիմերն ավելի դիտարժան ու գրավիչ ֆուտբոլ են ցուցադրում: Կասեք ինչու՞: Որովհետև նրանք կորցնելու բան չունեն ամենակարևորը: Բայց չէ՞ որ սա էլ է գավաթ: Սա էլ է մրցանակ: Ովքեր մտածում են, որ Չեմպիոնների Լիգան ավելի լավն է քան Եվրոպայի Լիգան, ուրեմն նրանք չեն նայել Եվրոպայի Լիգա: Այստեղ պայքար կա, այստեղ կիրք կա, այստեղ բոլորը հավասար են: Այստեղ ոչինչ ՀԱՍՏԱՏ ասել չի կարելի: «Վալենսիան» մրցակցի հարկի տակ մրցավարի «օգնությամբ» զիջեց «Սևիլյային» բայց հիշեց ինչ արեցին նրանք 2 շաբաթ առաջ: 0-3 էին պարտվել առաջին խաղում!!! Բայց եկան ու անցան առաջ: 
Ֆուտբոլն այստեղ է, մարդիկ: Ուշքի եկեք: Միլիոնների պիտակները վրաներից կախված ֆուտբոլիստների նազանքները նայելու փոխարեն հետևեք իսկական ֆուտբոլին...

Կից նյութն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել