Եթե որևէ մեկին ուզում են շատ վիրավորած լինեն, ասում են` դու ում ես պետք որ: Իրոք, ոչ միկին պետք չեղող մարդը լավ բան չի: 
Սրանից ավելի վատ է, երբ մի ողջ երկիր ոչ մեկին պետք չի: Մի քիչ մտածեք: Փոքր երկիր, որը ոչ մի լուրջ բնական ռեսուրսներ չունի, որի ժողովուրդը մասսայաբար հեռանում է երկրից, և որը համարյա բոլոր հարևանների հետ ոխերիմ թշնամության մեջ է, ու՞մ կարող է պետք լինել: Ո՞վ նման պրոբլաեմատիկ երկրին բանի տեղ կգցի, առավել ևս հետը քաղցր ու անուշ բարեկամություն կանի: 
Մեկի գիրկը նետվելուց առաջ մի քիչ հապաղեք նոր նետվեք: Մի վայրկյան մտածեք ̀ում գիրկը պատրաստվում եք նետվել, դուք նրան հաճելի կամ ցանկալի եք, թե ոչ, հետո նոր գունդ կծիկ եղած թռեք գիրկը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել