Ես համոզված եմ, և միշտ ասել եմ այդ մասին, որ վաղ թե ուշ աշխարհը ճանաչելու է ցեղասպանությունը: Խնդիրը ժամանակի մեջ է: Ցեղասպանության ճանաչումը մեզ համար ոչ միայն արդարության վերականգնման խնդիր է, այլ նաև աշխարհասփյուռ հայ ժողովրդի անվտանգության /հիշենք Քեսաբի տեղահանությունը/: Գլոբալ առումով դա աշխարհում ցեղասպանությունների կանխարգելման խնդիր է: Եվ մենք` հայերս, փոփոխվող աշխարհում /մասնավորապես միջազգային իրավունքի տեսանկյունից/ կարող ենք և պետք է առաջամարտիկ լինենք: Միաժամանակ մենք միշտ և մեկընդմիշտ պետք է հիշենք, որ մեր անվտանգության առհավատչյան մեր համազգային ուժն է՝ ռազմական, դիվանագիտական, տնտեսական, գիտատեխնոլոգիական, տեղեկատվական և հոգևոր: Ազգը պետք է ուժեղ լինի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել