Աշխարհի ամենաթանկարժեք խաղալիքը Hello Kitty տիկնիկն է, որը 2009թ.-ին ներկայացրել էին ճապոնացի ոսկերիչները: Դրա արժեքն է 167.000 դոլար, և դեռևս չի հաջողվել գերազանցել այս ռեկորդը: Սակայն Sanrio ընկերությունը 2014թ.-ին՝ Hello Kitty-ի հիմնադրման 40-ամյակի պատվին, պատրաստվում է մեկ այլ գլուխգործոց ստեղծել և ետևում թողնել 2009թ.-ի Hello Kitty տիկնիկին:

Hello Kitty կատուն աշխարհի ամենահայտնի ապրանքանիշներից մեկն է: Միլիոնավոր երեխաներ և, ինչու ոչ, նաև մեծահասակներ այս ապրանքանիշի մեծ երկրպագուներ են: Ընկերությունը հիմնվել է 1974 թ.-ին:

Շքեղ տիկնիկը, որի բարձրությունը միայն 10 սմ է, պատրաստված է պլատինից և պատված է հազարավոր թանկարժեք քարերով` 1939 սպիտակ տոպազ, 403 վարդագույն սապֆիր և ադամանդներ՝ բանտի վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել