Акушеры помогли ребенку родиться, поломав ему кости

Մանկաբարձ-գինեկոլոգները հայտնվել էին բավականին բարդ իրավիճակում, երբ ծննդաբերության ժամանակ նորածինը, ում քաշը 5 կգ էր, չէր կարողանում դուրս գալ մոր արգանդից:

Ծննդաբերական բարդությունների պատճառով Պոպպի Սքրինը չէր կարողանում շնչել: Բժիշկները, վախենալով, որ երեխան կարող է մահացած ծնվել, ստիպված եղան ծայրահեղ միջոցների դիմել: Աղջնակի կյանքը փրկելու համար բժիշկները կոտրեցին նրա ձեռքը, իսկ 12 րոպե անց փորձում էին կարգավորել երեխայի շնչառությունը: 

Акушеры помогли ребенку родиться, поломав ему кости

Աղջնակի մայրը` Լյուսին, պատմում է. «Մենք գիտեինք, որ Պոպպին խոշոր երեխա է, բայց չէինք պատկերացնում, որ այդպիսի բարդություններ կարող են առաջանալ, այլապես ես, անշուշտ, կդիմեի կեսարյան հատման: Իմ բալիկը մահվան եզրին էր: Մեզ զգուշացրել էին, որ թթվածնի պակասից Պոպպիի ուղեղը կարող էր վնասվել»: 

Լյուսիի մոտ ի սկզբանե բարդություններ առաջացան: Արյան խմբի հետ ծագած խնդիրների պատճառով հարկ եղավ արհետականորեն խթանել ծննդաբերությունը: Նրանք չէին կարող անգամ պատկերացնել, որ այդպիսի փորձությունների միջով ստիպված կլինեն անցնել: Երկու տարի առաջ Լյուսին առանց որևէ խնդիրների դուստր էր լույս աշխարհ բերել: 

«Ես տեսնում էի, թե ինչպես է փոխվում բժիշկների դեմքի արտահայտությունը, երբ նրանք փորձում էին Պոպպիին դուրս բերել, սակայն չէին կարողանում,- ասում է Լյուսին,- ես ողջ իմ ուժերն էին ներդնում: Ոչինչ չէր օգնում»:

Акушеры помогли ребенку родиться, поломав ему кости

Պոպպիի ուսերը չէին կարողանում դուրս գալ, ինչը խոչընդոտում էր թթվածնի ներթափանցմանը: Հենց այդ պահին բժիշկները ստիպված եղան կոտրել երեխայի ձեռքը` թույլ տալով նրան ծնվել: Լյուսին խոստովանում է, որ նա կարծում էր, որ իր դուստրն արդեն մահացել էր: 12 րոպե անց երեխան առաջին շունչն արեց: 

Պոպպին տեղափոխել էին ինտենսիվ թերապիայի բաժանմունք: Մինչ այդ բժիշկները փորձում էին ծնողներին բացատրել, թե ինչու է երեխայի ձեռքը կոտրված: «Մենք այդ պատճառով ընդհանրապես չէինք անհանգստանում: Մենք անչափ շնորհակալ էինք բժիշկներից, որ նրանք համաձայնվեցին ընդունել ծննդաբերությունը»,- խոստովանում է Լյուսին Mail Online-ի լրագրողին:

Ծնողներին թուլատրեցին իրենց փոքրիկին գրկել ծննդաբերությունից միայն հինգ օր անց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել