Մեր ազգը ոչ թե անցյալը հիշելու և ամեն տարի սգալու կարիք ունի, այլ Աստծու կարիքն ունի: Պետք է դառնանք, զղջանք ու ապաշխարենք՝ աղաղակելով Աստծուն:
Հիսուսը մեր համար է խաչվել: Մենք ամեն անգամ նայում ենք մեզ <<խայթող օձին>> ու մեր վերքերին, ինչպես Մովսեսի ժամանակ, երբ Իսրայելը ապստամբեց Աստծո առջև, Աստված բարկացավ ու օձեր ուղարկեց, որ խայթեն ժողովրդին և շատերը մեռան:

Երբ զղջացին ու աղաղակեցին Աստծուն, Աստված Մովսեսին պատվիրեց, որ պղնձե օձ շինի, որ ով նայե այդ օձին, փրկվի:
     Հիսուսն ասաց. <<Եւ ինչպէս Մովսէսն օձը բարձրացրեց անապատումը, այնպէս պէտք է մարդի Որդուն բարձրացուիլ. Որ ամեն նորան հաւատացողը չ’կորչի, այլ յաւիտենական կեանքն ունենայ։ Որովհետեւ Աստուած այնպէս սիրեց աշխարհքը որ իր միածին Որդին տուաւ. Որ ամեն նորան հաւատացողը չ’կորչի, այլ յաւիտենական կեանքն ունենայ։ Որովհետեւ Աստուած իր Որդին չ’ուղարկեց աշխարհքը, որ աշխարհքին դատէ, այլ որ աշխարհքը նորանով փրկուի>>։ Հովհաննես 3.14-17
Հիսուսը մեզ համար բարձրացվեց: Սիրելի հայ, իմ ազգական, ե՛կ Հիսուսին նայենք, ոչ թե մեզ խայթողին ու մեր վերքերին: Հիսուսը եկավ, որ մենք կյանք ունենանք և ավելին:
  Տերը կսրբե մեր ամեն արտասուքը, երբ Դառնանք Իրեն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել