Այնպես չէ, որ այս հանդիպումից գոհ եմ, բայց դե գոնե այսօր մենք տեսանք առնվազն թիմ կամ թիմեր, որոնք գրոհելու ցանկություն ունեին: Թիմեր, որոնք դուրս էին եկել խաղադաշտ հաղթելու, այլ ոչ թե չպարտվելու: Իսկ այս արտահայտությունների միջև տարբերությունն ահռելի է: «Բավարիան» փորձում էր, թեև անհաջող, «Ռեալը» հակագրոհում էր սուր, բայց ոչ արդյունավետ: Բայց գոնե ես տեսա հարգանք իմ` ֆուտբոլասերիս հանդեպ: Տեսա, որ 100 միլիոնանոց ֆուտբոլիստը խաղում է, այլ ոչ թե մի կերպ, չուզելով հպվում գնդակին: 
Զույգում նախապատվություն չունեմ. որ թիմն էլ հաղթի, կուրախանամ: Բայց նաև կտխրեմ միևնույն ժամանակ, որովհետև նրանցից մեկը եզրափակիչում չի խաղա:

Կից նյութը կարդացեք այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել