Քաղաքաշինության արդեն նախկին նախարար Սամվել Թադևոսյանը ՕԵԿ-ից դուրս եկավ, որպեսզի նախարարական աթոռը պահպանի, բայց փաստորեն ՕԵԿ-ից դուրս գալն էլ նրան չփրկեց: Ես չեմ մեղադրում լամինատի բիզնես անող նախարարին, որ կուսակցություն էր մտել, որպեսզի նախարար դառնար, իսկ հետո էլ դավաճանեց իր կուսակցությունը, որ նախարար մնար:
Ես ուղղակի կոչ եմ անում Արթուր Բաղդասարյանին` հաջորդ անգամ ավելի սկզբունքային և քաղաքական դեմքերի ընդգրկի իր կուսակցության շարքերը: Առավել ևս, երբ ինքը` Արթուր Բաղդասարյանը քաղաքական գործիչ է և մի քանի անգամ ապացուցել է, որ կարող է ամենաբարձր պաշտոններից հրաժարվել և այլընտրանքի փոխարեն դառնալ ընդդիմություն` թեկուզ և վտանգելով սեփական բիզնեսը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել