Լոնդոնի Վաթֆորդ շրջանում գտնվում է հայտնի «Warner Bros. Studio»-ն, որի սրահներում նկարահանվել են բոլոր ժամանակների հայտնի և սիրված «Հարի Փոթեր» յոթհատորյակին նվիրված ֆիլմերի բոլոր յոթ մասերը: Յուրաքանչյուր ցանկանցող կարող է էքսկուրսիա անցնել այս ստուդիայով: Ներկայացված բոլոր նմուշները իրականում բերված են հենց նկարահանման հրապարակներից:  

1. «Հարրի Փոթեր» թանգարանի մուտքը:


2. Մինչև ստուդիա կարելի է հասնել հատուկ ավտոբուսներով՝ հենց Լոնդոնի կենտրոնից կամ Watford Junction-ի մոտակա կայարանից: 


3. Խորհուրդ է տրվում տոմսերը պատվիրել առցանց: Ստուդիա այցելման գրաֆիկը չափազանց ծանրաբեռնված է, իսկ առցանց կարելի է տոմսերն ընտրել Ձեզ ավելի համապատասխան օրվա և ժամի համար: Տոմսերի արժեքը մեծահասակների համար £30.00 է, երեխաների՝ £22.50: Նաև նախատեսված են ընտանեկան և խմբակային զեղչեր:


4. Գլխավոր սրահի մուտքի մոտ կանգնած են հսկայական արձաններ, որոնց Դուք կհիշեք «Հարրի Փոթերը և փիլիսոփայական քարը» ֆիլմից: 

5. Գլխավոր սրահ: Այնտեղից կարող եք ուղղվել դեպի ցուցահանդես, այցելել սրճարան կամ խանութից գնումներ կատարել: Այցելուների պակաս երբեք չի նկատվում:

6. Խորհուրդ է տրվում վարձակալել տեղանքի քարտեզով այս սարքը: Սարքը մի քանի լեզուներ է պարունակում: 

7. Այն սենյակը, որտեղ ապրում էր Հարրին՝ իր անհյուրընկալ հարազատների մոտ: 


8. Դպրոցի ճաշարանը:


9. Ճաշարանում սեղանների ետևում կանգնած են տարբեր մանեկեններ՝ հանգված դպրոցի տարբեր բաժինների համազգեստներով: 


10. Դպրոցի ճաշարանի գլխավերևում կանգնած են դպրոցի պրոֆեսորների հանդերձանքներով մանեկենները: 

11. Ցուցահանդեսի այս հատվածը նվիրված է բոլոր այն ռեժիսորներին, ովքեր նկարահանել են կինովեպի տարբեր մասերը:

12. Ամենուրեք ցուցադրված են ապագա հսկայական շինությունների նախագծերը:


13. Սառե կտորներից գույնզգույն ըմպելիքները դրված են մեծ սառցե քանդակի շուրջը: «Հարրի Փոթերը և Հրե գավաթը» սերիա:

14. Ստենդ՝ նվիրված հագուստների և կեղծամների դիզայնին:

15. Հոգվարթսի դարպասները:


16. Ճեղքված կաթսա, որը «Մոգական կաթսա» բարի խորհրդանիշն էր:


17. Տղաների սենյակը: 


18. Գրիֆինդորի կլոր սենյակը, գտնվում է Գրիֆինյան ամրոցում: 


19. Հոդվարթսի ժամերի ճոճանակը՝ «Ազկոբանի բանտարկյալը» ֆիլմից:


20. Պրոֆեսոր Դամբլդորի սենյակի մուտքը: Այս կենդանին բացում է դուռը՝ ճիշտ գաղտնաբառն ասելուց հետո:

21. Պրոֆեսոր Ալբուս Դամբլդորի առանձնասենյակը: 


22. Մոգական թուրմերի պահեստը և ֆակուլտետի դեկան՝ Սլիզերինի սենյակը: 


23. Հոգվարթսի միջանցքներում կախված բոլորը նկարները հատուկ ստեղծվել էին պրոֆեսիոնալ նկարիչների կողմից, այնուհետև անիմացվել էին հատուկ տեխնոլոգիաների միջոցով:

24. Գաղտնի սենյակի դուռը: 


25. Այստեղ ներկայացված է կախարդական ցախավելների վրա թռչելու տեխնոլոգիան: 


26. Ուիզլի ընտանիքի տունը: Հետագայում սա դառնում է Հարիի երկրորդ տունը: Լիովին կախարդական վայր է: Տանն առարկաներն ապրում են առանձին կյանքով (ինչպես ֆիլմում, այնպես էլ ցուցահանդեսի ժամանակ):

27. Այստեղ կարող են ցուցադրել կախարդական փայտիկով կառավարելու Ձեր հմտությունը: 


28. Վարդագույն բոլոր իրերը պետք է պատկանեն Դոլորես Ամբրիջին: 


29. Մոգական բուխարի՝ Մոգության նախարարությունում:


30. Հայտնի մանուշակագույն ավտոբուս «Գիշերային Ասպետ»-ը: 


31. Տուն  4 Privet Drive փողոցի վրա: Այն տունը, որտեղ խորթ ծնողները մեծացրել են Հարրի Փոթերին:

32. Փայտե կամուրջի մի մասը՝ Հագվարթսի կամուրջը: Այցելուներին թուլատրվում է քայլել նրանով:


33. Տունը, որտեղ սպանվել էին Հարրիի ծնողները:


34. Թոմ Ռիդդլի գերեզմանաքարը:


35. Այնուհետև հաջորդում է մեծ «Creature Effects department» ցուցասրահը, որտեղ ներկայացված են ֆիլմերի ստեղծման և անիմացիոն տարբեր էֆեկտների մասին մանրամասներ: Ամենասարսափելին Մեդուզա-ջրահարսի նմուշն է:


36. Տարօրինակ էակներից ևս մեկը:


37. Թեք նրբանցքը: Լոնդոնում միակ վայրը, որտեղ կարելի է կախարդական կենդանի, թռչող ցախավել, կախարդական փայտիկ, թուրմեր կամ որևէ այլ իր գնել:


38. Նկարների ցուցասրահ, որտեղ ներկայացված են հերոսների կամ շինությունների նախագծեր: 

39. Ցուցահանդեսի գլխավոր նմուշը Հագվարթս ամրոցի կրկնօրինակն է՝ 1:24 մասշտաբով: Նմուշի ստեղծման վրա աշխատել է 86 նկարիչ և տեխնիկ: Ֆիլմաշարի ընթացքում այն մի քանի անգամ փոփոխությունների է ենթարկվել՝ սյուժետային գծին համապատասխանելու համար: Դետալներին անհավանական մեծ ուշադրություն է դարձվել: 

40. Ցուցահանդեսի վերջին սենյակում այցելուները կարող են տեսնել կախարդական փայտիկների տուփերը: Տուփերից յուրաքաչյուրի վրա գրված են այն մարդկանց անունները, ովքեր մասնակցել են ֆիլմերի ստեղծմանը: Սենյակում շրջում է հատուկ աշխատակից, ով ցանկության դեպքում կարող է պատմել ամեն ինչ տուփի վրա գրված մարդու մասին:

41. Ցուցահանդեսի մուտքի մոտ այցելուները կարող են հուշանվերներ գնել «Հարրի Փոթերի» խանութից: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել