Fore-edge painting-ը նկարչական տեխնիկա է, որը կիրառվում է գրքի էջերի եզրերին գեղանկարներ նկարելու համար: Ինչպես երևում է ստորև ներկայացված անիմացիոն նկարից, fore-edge painting տեխնիկայով ստեղծված գեղանկարը տեսանելի է դառնում միայն այն ժամանակ, երբ գրքի էջերն այս ու այն կողմ են տարուբերվում: Երբ գիրքը փակ է, գեղանկարը չի երևում, քանի որ այն թաքնված է ոսկեգույն նյութի տակ, որով պատում են գրքի էջերի եզրերը:
Ըստ Բրիտանիկա հանրագիտարանում տեղ գտած տեղեկատվության՝ գեղանկարչության այս յուրահատուկ ուղղությունն առաջացել է դեռևս միջնադարում, սակայն առավել հայտնի է եղել 17-19-րդ դարերում: Այսպիսի գեղանկարներով առանձնացող գրքերի հարուստ հավաքածու կա Ամերիկայի Մասաչուսեթս նահանգի Բոստոնի հանրային գրադարանում: Հավաքածուի զգալի մասը թվայնացվել է և տեղադրվել ինտերնետում: Բոստոնի հանրային գրադարանի աշխատակից Էնի Բրոմերն իր աշխատություններից մեկում նշել է.
Գրքերի եզրերին նկարող գեղանկարիչները հիմնականում չէին ստորագրում իրենց ստեղծագործությունների տակ: Հենց այս պատճառով էլ դժվար է ստույգ տեղեկություններ ստանալ այդ գեղանկարների մասին: