Փաթիլի առաջացումը

Այս տեսանյութում խոշորացված պատկերով ներկայացված են փաթիլի բյուրեղներ: Մանրադիտակով նայելիս փաթիլները բոլորովին այլ տեսք ունեն: Մոտ 1.5-րոպեանոց այս տեսանյութում հստակորեն պատկերված է փաթիլների առաջացման գործընթացը:  

Կանաչ էվգլենա

Այս տեսանյութում պատկերված է Կանաչ էվգլենան: Կանաչ էվգլենան 0.02 մմ լայնությամբ միաբջիջ կենդանի է, որը հանդիպում է աշխարհի տարբեր երկրների լճակներում, ջրափոսերում և այլ ջրամբարներում։ Էվգլենայի ցիտոպլազման առանձնանում է արտաքին խիտ շերտով, այն մարմնի շուրջ առաջացնում է թաղանթ։ Թաղանթի շնորհիվ էվգլենայի մարմնի ձևը շարժման ժամանակ աննշան չափով է փոխվում։ Էվգլենան կարող է միայն թեթևակի կծկվել: Այդ կծկումների հետևանքով այն կարճանում և լայնանում է։ Էվգլենայի մարմնի առջևի ծայրում գտնվում է ցիտոպլազմայի նուրբ թելանման ելուստը` մտրակը։ Մտրակը, պտուտակաձև շարժելով, Էվգլենան խրվում է ջրի մեջ և դրա շնորհիվ բութ ծայրով առաջ լողում։ Էվգլենայի ցիտոպլազմայի մեջ կան 20-ից ավելի ձվաձև, կանաչ քլորոպլաստներ, որոնք նրան կանաչ գույն են հաղորդում, իսկ քլորոպլաստներում քլորոֆիլ է պարունակվում։

Արյան բջիջներ

Մենք դեռևս դպրոցում ենք սովորում արյան տեսքի, բաղադրության և այլ առանձնահատկությունների մասին: Արյան մեջ կան կարմիր բջիջներ և սպիտակ բջիջներ՝ թրոմբոցիտներ: Թրոմբոցիտները պաշտպանական ‎գործառույթներ ունեն: Հայտնի է, որ արյունը հոսում է մեր երակների ու զարկերակների միջով, սակայն արյան բջիջները նույնպես ունեն իրենց միկրոհոսքերը: Այս տեսանյութում 40, 400, ապա 1000 անգամ մեծացված պատկերով ներկայացված է մարդկային արյան հոսքը:

Մարդկային մաշկ

Մաշկը մարդու օրգանիզմի բազմաֆունկցիոնալ օրգան է: Ի թիվս այլ գործառույթների՝ մաշկն ունի պաշտպանական, ջերմակարգավորիչ, կլանիչ ու արտազատիչ գործառույթներ: Վնասակար նյութերն օրգանիզմից դուրս են գալիս ոչ միայն մեզի, այլև քրտնքի միջոցով: Այս տեսանյութում մենք խոշորացված պատկերով տեսնում ենք մաշկի արտաքին շերտի «ժայռերն ու հովիտները»: Այս միկրոսկոպիկ պատկերներն ապացուցում են մեր տեսական գիտելիքը, այն է՝ մաշկի ամենավերին շերտի բոլոր բջիջները մեռած են:  

Ջրավազանի ջրում բնակվող օրգանիզմներ

Ջրավազաններում զանազան արարածներ ու կենդանի օրգանիզմներ են բնակվում: Դրանք հաճախ բավականին հստակ չեն երևում անզեն աչքով, սակայն մանրադիտակի ոսպնյակներից ոչինչ չի վրիպում: Ջրավազաններում հանդիպում են ընդամենը 0.2-միլիմետրանոց լվեր, մոծակներ, թրթուռներ և այլն: Սրանք ջրային համակարգի անբաժան մասն են կազմում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել