պուտինԹուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հերթական անգամ հայտնվել է ծիծաղելի միջադեպի կենտրոնում:
Թուրք նախարարը վարչապետ Թայիփ Էրդողանի գլխավորած պատվիրակության կազմում մեկնել էր Մոսկվա, որտեղ հանդիպում է նախատեսված եղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Պուտինն ընդունել է թուրքական պատվիրակությանը: ՌԴ նախագահը նախ ողջունել է Էրդողանին, ապա ձեռքի հետաքրքիր շարժումով իր մոտ կանչել Դավութօղլուին:
 Տեսախցիկներն արձանագրել են պահը, թե ինչպես է Պուտինը ձեռքի շարժումներով կանչում թուրք նախարարին:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նույնպես նման շարժումով էր իր մոտ կանչել Դավութօղլուին:
Նշեմ, որ Ռուսաստանից վերադառնալուց հետո Դավուօթղլուն սայթաքել էր Ստամբուլի օդանավակայանում հրավիրված մամուլիս ասուլիսի ժամանակ` առաջ բերելով հավաքվածների ծիծաղը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել