Հայկական հեռուստաընկերությոնները սկսել են հաճախակի խոսել Հայոց Ցեղասպանությունից, անընդհատ ցուցադրվում են դաժան կադրեր, անընդհատ բոլորիս մոտ վշտի զգացողություն է առաջանում: Իհարկե, Ցեղասպանության մասին խոսել պետք է, իհարկե, առանց պատճառների մեջ խորանալու մենք ունեցել ենք 1.5 մլն մարդկային զոհեր, և դա մոռանալը տականքություն է: ԲԱՅՑ, որքանով է նպատակահարմար, երբ մեր պետական քարոզչությունը ցեղասպանությունը դարձրել է դրոշակ և ամենուր ներկայացնում է այն «հայկական բրենդ», որքանով է նպատակահարմար, երբ հաճախակի խոսելով, լուսանկարներ, տեսանյութեր ու գեղարվեստական ԴԱԺԱՆ ֆիլմեր ցուցադրելով մենք դեռ շարունակում ենք ակնկալել, որ նորմալ և կենսունակ սերունդ ենք դաստիարակում, ես մի տեսակ չեմ պատկերացնում, թե ինչ հոգեվիճակի մեջ կհայտնվի երեխան, երբ առաջին անգամ իմանա, որ իր ցեղակիցներին ոչխարի նման հարյուրներով կոտորել են (իհարկե, բացառությամբ որոշ տեղերի, որտեղ կազմակերպվեց ինքնապաշտպանություն), իմանա, որ իր ցեղի աղջիկներին թուրքն ու քուրդը, որտեղ ասես ու ինչքան ուզեր բռնաբարում էր, սպանում, ծաղրում էր, որ իր ցեղի տղամարդիկ ուղղակի մինչև այդ զենքը հանձնել էին ու էլի «կամովին» կոտորվել, հետաքրքիր է, նման քարոզչության արդյունների մասին երբևէ մտածե՞լ ենք, թե՝ ոչ: Դե իհարկե, ինչպես ցեղասպանության նախորդող տարիներին, այնպես էլ հիմա, մենք ազգովի շատ կարճատես ու ռոմանտիկ ենք, մենք հեռուն չենք տեսնում: Ցավալի է շատ, ժողովուրդ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել