Tert.am-ը գրում է.

Կառավարությունն առաջիկա օրերին կներկայացնի «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի իր տարբերակը, մենք կքննարկենք չորս քաղաքական ուժերով: Այս մասին Tert.am-ին հայտնեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, ով այսօր մասնակցում էր վարչապետի մոտ կենսաթոշակային համակարգի մասին հրավիրված քննարկմանը:

«Որևէ որոշում աշխատանքային քննարկման ժամանակ չէր կայացվելու, հրավիրվել էին խորհրդարանական խմբակցությունները, յուրաքանչյուր ուժ ներկայացրեց իր մոտեցումը, իր տեսակետը, բնականաբար, ես և Միքայելը Մելքումյանը ներկայացրեցինք ԲՀԿ տեսակետը՝ նշելով մեր հիմնարար պնդումները, որոնք որևէ փոփոխություն չեն կրել, այն է, որ պարտադիր հանվի և սկզբունքը լինի կամավոր, կամավորության դեպքում հանրությանը պետք է հստակ իրազեկվի, որովհետև մինչ այժմ վստահություն չկա համակարգի նկատմամբ: Այսինքն՝ վստահության գործակից պետք է լինի ֆոնդերի հանդեպ, նրանք պիտի անպայմանորեն ունենան պետական երաշխիքներ, եթե ոչ, լինեն պետական: Եվ մեր մոտեցումները համահունչ էին գրեթե բոլոր քաղաքական ուժերի մոտեցումներին»,-հայտնեց Նաիրա Զոհրաբյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել