SkyNet_Airlines_Boeing_737-400_WallnerՆորաստեղծ «Սքայ Նետ» ավիաընկերության առաջին չվերթները անորոշ ժամանակով հետաձգվել են: Այս մասին տեղեկացանք ավիաընկերության տնօրեն Գրիգորի Վարդանյանից: Ավելի վաղ՝ հունվարին, Վարդանյանը «Հայկական ժամանակ» օրաթերթիին տեղեկացրել էր, որ մարտ ամսին «Սքայ Նետը» առաջին չվերթները կիրականացնի: Երեկ ընկերության տնօրենը մեր թղթակցին ասել է, որ իրենց ունեցած միակ ինքնաթիռը որոշակի վերանորոգման կարիք ունի, բայց դրա համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները բացակայում են: Ըստ Գրիգորի Վարդանյանի՝ «Սքայ Նետի» աշխատանքներին աջակցելու խոստում է տվել Լեռնային Արցախի կառավարությունը, սակայն վերջինիս աջակցությունը մինչեւ հունիս ամիս հաստատ չի լինելու: Թե որքանով այս վիճակը կշարունակվի, Վարդանյանը դժվարացել է կանխատեսել: Նա հույս ունի, որ օգնության ձեռք կմեկնեն նաեւ մասնավոր ներդրողները:   
Հիշեցնենք, որ «Սքայ նեթ» ավիաընկերությունը մի քանի ամիս առաջ հայտարարեց ներքին թռիչքներ իրականացնելու իր պատրաստակամության մասինԽոսքը Երևան-Ղափան-ԵրևանԵրևան-Գյումրի-ԵրևանԵրևան-Ստեփանավան-Երևան ուղղություններով չվերթերի մասին էԱվիաընկերությունը մտադիր էր հենց գարնանն առաջին չվերթերն իրականացնել դեպի Վրաստան եւ ԻրանԹբիլիսիԲաթումի եւ Թավրիզ քաղաքներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել