Tert.am-ը գրում է.

Պատմաբան Արմեն Մարուքյանը և «Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի» ղեկավար Հայկազուն Ալվրցյանը լրագրողներին ներկայացրին «Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման հիմնախնդիրներն ու պատմաիրավական հիմնավորումները» գիրքը, որը վեր է հանում Ցեղասպանության խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր:

«Այս գրքում ցույց է տվել, որ Կարսի պայմանագիրը ապօրինի գործարք է, որը փաթաթեցին Սովետական Հայաստանի վզին»,- ասաց Արմեն Մարուքյանը՝ նշելով, թե այս հարցը ոչ թե պետք է բարձրացվի մարդու իրավունքների դատարանում, այլ դատական հայցը պետք է ներկայացվի ՄԱԿ-ի դատարանում:

«Մենք ոչ թե ինչ-որ անհատների, այլ պետության դեմ ենք պայքարելու: Իսկ որպես հիմքեր շատ փաստաթղթեր ունենք»,- տեղեկացրեց պատմաբանը՝ շարունակելով, թե պետք է նոր հիմքերով երիտթուրքական տրիբունալի նյութերը ներկայացվեն միջազգային դատարան, որպեսզի համապատասխան վճիռ կայացվի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել