Tert.am-ը գրում է.

Մենք, ինչպես միշտ, միջոցառումները սկսում ենք դպրոցից, շարունակում հուշահամալիրում, հետո գալիս ու մեր հայրական օջախում նորից շարունակում տոնը մինչև ուշ գիշեր: Այսօր դպրոցում երեխաները շատ լավ զինվորական միջոցառում անցկացրին: Ինչպես Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախյան ազատամարտի հերոս, ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի եղբայրը՝ Մանվել Կրպեյանը, արդեն 23 տարի է՝ ապրիլի 21-ն այսպես է տոնվում Արեգ գյուղում, որտեղ 1965թ.-ի այս օրը ծնվել է հերոսը:

Օրվա միջոցառումների, Թաթուլի «հետնորդների» և հերոսական կերպարի մասին Մանվել Կրպեյանն ասաց. «Այսօր, եթե ներկա լինեիք այդ միջոցառմանը, կտեսնեիք, որ սերունդները զարգանում են, բայց որ Թաթուլի նմանները լինեն, չենք կարող ասել. Թաթուլը միակն էր: Աստված տա՝ պատերազմ չլինի, բայց եթե լինի, Թաթուլի կամքն իրենց հոգու մեջ էլի կգնան մեր երիտասարդները, և կարող է պատահել՝ ավելին լինեն, քան Թաթուլը, բայց Թաթուլ ոչ ոք չի կարող դառնալ»:

Հերոսի եղբայրն իր իսկ ընտանիքով ցույց տվեց խոսքերի օրինակը. «Ճիշտ է, մայրս հինգ երեխա է ունեցել, բայց Թաթուլ մի հատ է ունեցել: Թաթուլ ծնող մայրը երկրորդ անգամ Թաթուլ չի կարող ծնել»:

Մանվել Կրպեյանը հպարտությամբ նաև նշեց՝ Թաթուլին արժանի սերունդ այսօր կա, բայց ցավով ավելացրեց՝ շատ քիչ են. «Թաթուլի նմանների մասին ամեն ընտանիք չի հիշում, ասելու ժամանակ չունեն մարդիկ, և այսօր ոչ մեկին չես կարող մեղադրել»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել