11  «Թղթի ամրակ» գործողություն

Operation Paperclip

Երկրորդ աշխարհամարտից հետո ամերիկյան հետախուզությունը մեկնարկեց «Թղթի ամրակ» ծրագիրը, որի շրջանակներում հավաքագրվում էին նացիստական Գերմանիայի գիտնականները՝ ԱՄՆ-ի համար աշխատելու նպատակով: Ծրագիրը բավականին մեծ հաջողություն ունեցավ. ժամանակին նացիստական Գերմանիայի համար աշխատող գիտնականների ինքնությունը փոխվում էր, ու նրանք արդեն որպես այդ երկրի քաղաքացիներ, սկսում էին աշխատել ԱՄՆ-ի համար:

 10  «MKUltra» ծրագիր

Project MKUltra

«MKUltra» ծրագիրը ԱՄՆ կառավարության կողմից իրականացվող հետազոտական-փորձարարական ծրագիր էր, որը Կենտրոնական հետախուզական վարչության գիտական հետախուզության բաժնի կողմից միտված էր ուսումնասիրելու մարդու վարքի կամ մտքի կառավարումը: ԱՄՆ-ի և Կանադայի անտեղյակ քաղաքացիները «MKUltra» ծրագրի փորձարկման առարկաներ էին դառնում՝ առանց դրա մասին տեղյակ լինելու: Փորձարկումներում օգտագործվել են թմրադեղեր (հիմնականում LSD) և այլ քիմիկատներ, հիպնոս, անզգայացում, մեկուսացում, խոսքային ու սեռական բռնություններ, ինչպես նաև տարատեսակ խոշտանգումներ:

 9  Գործողություն «Անթրոպոիդ»

Operation Anthropoid

«Անթրոպոիդ» գործողությունը նացիստ սպա Ռեինհարդ Հիդրիչի սպանության ծրագրի ծածկանունն էր: Ծրագիրը իրականացվեց Պրահայում՝ 1942թ.-ի մայիսի 27-ին բրիտանական հատուկ ծառայությունների կողմից Չեխոսլովակիայի (որտեղ աքսորի մեջ բնակվում էր Հիդրիչը) կառավարությունից ստացած համաձայնությունից հետո: Չնայած Հիդրիչը միայն վիրավորվել էր հարձակումից, այնուամենայնիվ, նույն թվականի հունիսի 4-ին նա մահանում է վերքերից: Նրա մահը գերմանական զորքերի կողմից իրականացվող դաժան հաշվեհարդարի պատճառ է դառնում, այդ թվում նաև հանդիսանում է գյուղերի կործանումների ու անմեղ քաղաքացիների սպանությունների պատճառ:

 8  Խոզերի ծոցի գրավումը

Bay of Pigs Invasion

«Խոզերի ծոցի գրավումը» անհաջող ռազմական հարձակումն էր Կուբայի վրա, որը իրականացվում էր ռազմականացված 2506-րդ բրիգադի կողմից՝ 1961թ.-ի ապրիլի 17-ին: Ռազմականացված հեղափոխական բրիգադը ֆինանսավորված ու վարժեցված էր ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության կողմից: Այն երեք օրվա ընթացքում պարտության մատնվեց Կուբայի ռազմական ուժերի կողմից, որն առաջնորդվում էր վարչապետ Ֆիդել Կաստրոյի կողմից:

 7  Ակուստիկ կատու

Acoustic Kitty

«Ակուստիկ կատուն» Կենտրոնական հետախուզական վարչության Գիտության ու տեխնոլոգիաների ստորաբաժանման կողմից 1960-ականներին նախագծված ծրագիր էր: Ըստ ծրագրի՝ Կրեմլում ու սովետական դեսպանատներում լրտեսության առաքելություններում պետք է օգտագործվեին կատուներ: Կատուների մեջ մարտկոց ու բարձրախոս, իսկ դրանց պոչի մեջ ալեհավաք է տեղադրվել` շրջապատից ձայները որսալու ու դրանք ձայնագրելու համար:

 6  Գործողություն «Ոսկի»

Operation Gold

1950-ականներին ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը և Բրիտանական գաղտնի ծառայությունները միավորվեցին Սովետական բանակի պաշտպանությունը ճեղքելու ու տեղեկություններ կորզելու համար, որը կօգտագործվեր հետագա անելիքները պլանավորելու համար:  Սա պետք է արվեր «Ոսկի» օպերացիայի միջոցով՝ Բեռլինում սովետական շտաբների տակ թունելներ կառուցելով: Այնուամենայնիվ, մինչև ծրագիրը կիրականացվեր, Ջորջ Բլեյքը հայտնաբերում է թունելն ու ձախողում ամբողջ ծրագիրը:

 5  Ծրագիր «MKNAOMI»

Project MKNaomi

MKNAOMI-ն ԱՄՆ-ն կենտրոնական հետախուզական վարչության պաշտպանության ստորաբաժանման հետազոտական ծրագիրն էր, որը գործարկվում էր 1950-1970-ականներ: Ծրագրի մասին գաղտնազերծված տեղեկությունները քիչ են: Նշվում է, որ այն MKDELTA ծրագրի շարունակությունն է, որը միտված էր կենսաբանական զենքի ստեղծմանն ու տարածմանը:

 4  Գործողություն «Mockingbird»

Operation Mockingbird

«Mockingbird» ծրագիրը ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության կողմից իրականացվող արշավ էր, որը միտված էր 1950-ակններին զանգվածային լրատվամիջոցների վրա ազդեցություն գործելու ու կառավարելու համար:

 3  «Phoenix» ծրագիր

Phoenix Program

ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչությունը, ավստրալական զորքերի զորավարժությունների թիմը և Հարավային Վիետնամի պաշտպանության ուժերը միասին աշխատում էին «Phoenix» (Փյունիկ) ծրագրի իրականացման համար: Ծրագրի նպատակն էր չեզոքացնել Վիետ Կոնգի (Հարավային Վիետնամում և Կամբոջայում քաղաքական կազմակերպություն, որը կռվում էր ԱՄՆ-ի ու Հարավային Վիետնամի կառավարության դեմ) ուժերը: Սակայն զինվորների վրա հարձակվելու փոխարեն, ծրագիրը կենտրոնանում էր քաղաքացիներ առևանգելու ու նրանցից տեղեկություններ հավաքելու գործի վրա: Շատ քաղաքացիներ, հատկապես նրանք, ովքեր կասկածվում էին Վիետ Կոնգի անդամներ լինելու մեջ, առևանգվում էին, խոշտանգվում ու սպանվում:

 2  MKOften ծրագիր

Project MKOften

ԱՄՆ պաշտպանության վարչությունն ու ԿՀՎ-ն միավորվեցին՝ իրականացնելու MKOften ծրագիրը` տարբեր թմրամիջոցներ փորձարկելով մարդկանց ու կենդանիների վրա՝ ստուգելով դրանց ազդեցությունը նրանց վարքագծի վրա:

 1  Stargate ծրագիր

Stargate Project

«Stargate» ծրագիրը իրականացնում էր ԱՄՆ ֆեդերալ կառավարությունը՝ հոգեբանական երևույթների ներուժը զինված ուժերում օգտագործելու համար, մասնավորապես հետազոտելով «հեռատեսությունը», կամ, այլ կերպ ասած, մեծ հեռավորությունից իրադարձությունները տեսնելու և տեղեկությունները իմանալու կարողության փորձարկումներ իրականացնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել