Նրա նախնիները Մուշից և Կիլիկիայի Քիլիս քաղաքից էին: Հայրը զորավար Դրոյի թիկնապահն էր և զավակներին դաստիարակել էր հայրենասիրական ոգով: Կարոն ծնվել է Սիրիայի Հալեպ քաղաքում, 1962թ., այստեղ է անցկացրել իր պատանեկան տարիները, ապա ծնողների հետ տեղափոխվել է Լիբանանի Բեյրութ քաղաք: Ուսում ստանալու համար Կարոն Բեյրութից մեկնել է Գերմանիա, որտեղից էլ՝ մի քանի տարի հետո, տեղափոխվել Կալիֆորնիայի Ֆրեզնո քաղաք: 
Արցախ Կարո Քահքեջյանը եկել է հենց ԱՄՆ-ից ու Պարգև սրբազանի օգնությամբ ստեղծել է «Խաչակիրների» ջոկատը: 

Տեսաշարում՝ «Խաչակիրներ» ջոկատի առօրյան, գործունեությունը, այլ զանազան դրվագներ
(1993թ.), ինչպես նաև վերջին գիշերը, որտեղ լեգենդար ազատամարտիկ Կարո Քահքեջյանը պարում է իր վերջին պարը... 
Հաջորդ օրը Պուշկենյալի բարձունքն ու հեռուստաաշտարակը մերն էին: Կարոն կերտեց դա, բայց... չտեսավ. թշնամու գնդակը խլեց Հրամանատարի կյանքը Մարտակերտի բարձունքներում:
ՀԱՎԵ՜ՐԺ ՓԱՌՔ:



Read more: http://nakhshkaryan.blogspot.com/2014/04/blog-post_6024.html#ixzz2zW9ABdD1

 

Տեսաշարում՝ վերջին հրաժեշտը Մեծ Հերոսին, հուղարկավորությունը և հոգեճաշի մի դրվագ:

Շահե Աճեմյանի դամբանականը Կարո Քահքեջյանի Սպիտակ Արջի շիրմին
Սիրելի՛ հրամանատար, քո հերոսի հիշատակին հերոսներ են ծնվելու: 
Հայրենիքից հեռու ծնված, սակայն հայրենիքը սրտին մեջ՝ մանկությունից հասակ նետած Կարոն ապրեցավ՝ նվիրվելու հայ ազգի ու Հայաստանի համար: Կարոն միշտ էլ ունեցած է եղած իր հոգում տեսնելու մեր շղթայված ու բաժան-բաժան դառած հայրենիքը ազատ ու անկախ: Շարժման սկզբի օրերից Կարոն զինվորագրվեցավ Արցախի ազատագրման համար, բայց առանց բավարարված լինելու. նա տեսնում էր՝ իր շրջապատի ֆեդայիներին բարելավում և կարգապահություն է պետք, և մանավանդ մասնագիտություն իրենց ասպարեզում: Էս բոլորը Կարոյի մտահոգություններից էին: Ելնելով էդ մտքից՝ Կարոն ստեղծեց Խաչակիրների ջոկատը, որպեսզի էդտեղից սկսի պատրաստել վաղվան՝ իսկական ազգային բանակի շնորհալի տիպար զինվորը: Կարոն իր զինվորների հանդեպ շատ էր խստապահանջ, միաժամանակ բարեսիրտ ու հայրական գուրգուրանքով: Եվ հաջողվեցավ նրան փոխանցել միտքը՝ լինելու արդար, անկեղծ տիպար և համեստ: Վերջին տարիներին Կարոն հեռավոր Ամերիկայից հրաժարվեց իր փառավոր կյանքից, տուն-տեղ, ընտանիք թողած՝ հասավ արյունաքամ Հայաստանին ու մանավանդ` բուրաստան Արցախին՝ հուսով, որ կտենա ժպիտ հայ երեխաների դեմքին ու կկարենա ցամքեցնել արցունքը հայ մայրերի աչքերին: Նա միշտ հասավ Արցախի կարիքներին, հասավ վիրավոր տղաներին, հիվանդանոցներին, հասցնելով դեղորայք՝ չմոռնալով մարտնչող տղաներին, պիտույքներն ու սարքավորումները: Եվ այս բոլորը չնչին էին՝ բաղդատմամբ նրա ապագա ծրագիրներին: 
Օրը՝ շաբաթ՝ հունիսի26-ին՝ 93 թվին՝ հենց սկիզբը Մարտակերտի ազատագրման, Կարոն իր զինվորներով՝ միասին 9 հոգի, մարտի մեջ մտավ: Առաջին փամփուշտն է կրակել՝ անցնելով հարձակման: Կռվեց քաջաբար ու ընկավ պատվով՝ Մաղավուզից դեպի Մարտակերտ ճանապարհը բացելով: 
Սիրելի՛ Կարո, ջոկատի անունով և ժողովուրդի վկայությամբ, գերեզմանիդ առաջ կանգնած՝ կխոստանանք շարունակելու քու կիսատ մնացած գործը: Այսօր թեկուզ որբացած ենք, բայց քու փոխանցած դաստիարակությամբ կերդվենք շարունակել սրբազան գործը՝ իրականացնելու հայրենիքի ու հայ ժողովրդի ազատագրումը: 
Հողը թեթև նստե քո վրեն, սիրելի՛ հրամանատար: Արծիվի նման քո հոգին նստե Արարատի գագաթին:
****************************************­*********************** 
Բոլորը թող իմանան, դիւանագիտութիւն ալ կը խաղանք, սրիկաներ կուգան մեր մօտ, երեսնին ալ կը խնդանք, բարի տեսքով...բայց հետ այսու մեր ատամները պողպատ են, մենք ալ 1915-ի հայը չենք, մեր թշնամիներուն վիզերը կը պոկենք։
Կարո Քահքեջյան- Սպիտակ Արջ

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել