«HAPPY YEREVAN» երգը ու տեսահոլովակը ապացուցեց, որ մենք կարող ենք մի բանի մասին նույն կարծիքը ունենալ, ու ինչքան էլ թարախ ունենանք, ոչ մի ձև չենք կարա բացասական կարծիք հայտնել: Հա ոչ մի անգամ չտեսանք, որ մեկը գրի. «Դե ձեր հապպի տեսահոլովակ արիք-թողիք, էլի», «Սաղ պատս էտ երգն ա», «Հա, ինչ դուք ազգի դավաճա՞ն եք, ինչ եք ամերիկացիքի արածից ուրախանում», «Հլա տեսահոլովակում երգիչները ոնց են պարում», «Հա-հա, մթոմ ինչ տեսահոլովակ ա է, մեր ստանդարտ հայկական տեսահոլովակների նման ա»: Նույնիսկ ես, միացնելով ողջ թարախությունս, չկարողացա մի բացասական բան գտնել ու կպնել էտ տեսահոլովակին:ՃՃՃ: 
Էնպես որ, հարգելիներս, եկեք միմյանց շնորհավորենք. մենք կարողացանք ողջ ՖԲ հայությամբ ինչ-որ հարցի շուրջ հայտարարի գալ: Ուռա՜


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել