Վերջապես հայտնի դարձավ այն մարդու անունը, ով մեղավոր է ԱԺ ընտրությունների նախօրեին ՀՀԿ համերգ-հանրահավաքի ժամանակ փուչիկների պայթյունի և 150 մարդու վառվելու մեջ:

Ոստիկանության Քնչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննչական բաժնի պետ Արսեն Այվազյանը հայտարարեց, որ այդ գործով մեղադրանք է առաջադրվել Սերոբ Բոզոյանին, ով 54 տարեկան է եւ զբաղվում է փուչիկների լիցքավորմամբ: Կազմակերպություն չունի եւ ինքն է անձամբ ընդունում պատվերներ: Սովորաբար Սերոբի պատվերները չեն գերազանցում մի քանի տասնյակ փուչիկը, բայց ՀՀԿ-ի պատվերը եզակի է եղել իր բնույթով:

Այնուամենայնիվ Ոստիկանությանը շնորհավորել ցավոք չեմ կարող, որովհետև պատմության իրական մեղավորը դեռ ազատության մեջ է: Նրա տարբերիչ նշաններն են ՝

Նա կարիեռիստ է, հաստաքամակ, հաստակաշի, սիրում է մատաղներ անել, սիրում է սապնվել բարձրաստիճան չինովնիկների, բազե կենդանու նկատմամբ յուրահատուկ սեր է տածում, չափազանց քձիպ է և փորձում է գումար խնայել ամենակարևոր ու պատասխանատու գործերում, հիմար տեսք ու հիմար մտքեր ունի, որոնք սակայն փորձում է թաքցնել, երազում է նախարար դառնալ, բայց նախորդ կետը վատ կատարելու պատճառով այդպես էլ չի դառնում, սիրում է Թաթային, չի սիրում առյուծներ:

Կարծում եմ այսքանից հետո ֆոտոռոբոտ սարքելն այնքան էլ դժվար չի լինի: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել