Զատիկ նշանակում է զատել, բաժանել և հայերի մոտ տոնվել է ապրիլ ամսին՝ շատ ավելի վաղ, քան քրիստոնեությունն է: Այն զատիկ է կոչվել ձմեռվանից գարունը զատվելու առթիվ: Վարկածներ կան, որ սկզբնական շրջանում այն եղել է անշարժ տոն և համընկել է մարտի 21-ի գիշերահավասար օրվա հետ՝ գիշեր – ցերեկն իրարից զատելու իմաստով: Հետագայում, կապվելով լուսնային օրացույցի հետ, դառնում է շարժական և տոնվում Վահագնի ծնունդից հետո առաջին լիալուսնին հաջորդող օրը: Այս տարի այն կտոնվի ապրիլի 19-ին: Ըստ ավանդության՝ այդ օրն արի հայերը հաղթեցին ստորերկրյա չար աստծուն և փրկեցին Հազարան հավքին, որն այդուհետ բույն շինելով Արարատի լեռներին՝ բազմագույն ձվեր ածեց, մարդկանց պարգևելով հույս ու ուրախություն: Արի հայերն այդ օրը սկսում են իրենց գարնանային վար ու ցանքը ավելի զորանալով Վահագնով, իսկ մանուկները գունավոր ձվերը ձեռներին երգում-պարում են ու ձվախաղ անում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել