Ուզո՞ւմ ես ունենալ ոչ ապազգային հայրենասեր սերունդ` սկսիր նրա լսած երաժշտության և երգերի ընտրությունից, սկսիր տանից մանկապարտեզից երաժշտական ճաշակի վրա ազդել: Սկսիր այնպես անել, որ նա ռազմաշունչ հայրենասիրական երգեր լսի, ոչ թե արտասահմանյան երաժշտություն՝ ռոք, ռեփ, կամ օտարի ազգային երգերը: Այնպես արա, որ նա սիրի ժողովրդական երգեր և ազգագրական երգեր: Ասեմ ինչու եմ այդպես մտածում: Նախ երկու խոսք երաժշտության և երգի ազդեցության մասին մարդու բնավորության և հոգեվիճակի վրա: Բոլորս էլ նկատել ենք, որ երաժշտությունը ունի հատկություն տրամադրություն ստեցծելու կամ փոխելու: Վստահ եմ, որ նկատել եք: Երաժշտությունը, անկախ կլանված կամ ուղղակի լսելուց, ազդում է մեր տրամադրության վրա՝ կտրելով մի պահ իրականությունից և ստեղծելով իրականության պատրանք երգի կամ երաժշտության համապատասխան. օրինակ՝ ռեփ լսելիս սկսում ես կտրվել ամեն ինչից և շարժումներ անել երաժշտությանը համապտատասխան, իսկ բառերը տպվում են ուղեղիդ մեջ և քիչ քիչ հայացքներդ են ձևավորվում համապատասխան ձևով` ավելացնելով շատ երգերի դեպքում ագրեսսիվություն, բողոք, իսկ մտքումդ շատ երգերի դեպքում հանցավոր ցանկություններ՝ սպանել, վառել, թալանել: Դասական ես լսում` սկսում ես իրականությունից կտրվել, հանգստանալ, բարիանալ: Ռազմահայրենասիրական երգի ժամանակ սկսում ես հպարտանալ ազգովդ, հայրենիքի մասին մտքերի վրա ես կենտրոնանում, սկսում է էմոցիոնալ հայրենասիրական պոռթկում և այլն, բայց բացասական է ազդում երբ լսում ես ջարդերի մասին. հակառակ տրամադրություն, տրամադրվածություն և հոգեվիճակ է ստեղծվում, իսկ ոմանց մոտ վրեժի կատաղի ցանկություն: Այս ամենի դեպքում կա մի բան, որ բոլորտ կասեք ինձ հետ եղել է. պատահում է մի երգ կամ երաժշտություն երկար ժամանակ ոչ լսել ես, ոչ մտածել ես նրա մասին, բայց մի ամբողջ օր գլխումդ պտտվում է: Այդ գլխումդ պտտվելը նշանակում է, որ անկախ քեզանից այն ազդում է ենթագիտակցությանդ վրա և իր մասին հիշեցնել է տալիս ժամանակ անց: Այն կարող է տրամադրություն ստեղծել, անգամ մտածելակերպի վրա ազդել: Երգ կամ երաժշտություն լսելուց առաջ մտածեք թե ինչ եք լսում, իսկ լսելուց հետո հիշեք ասածս և կհամոզվեք, որ այդպես է: Նաև, ինչպես գիտենք, մարդու ինքնատրամադրումը կարող է ազդել նրա առողջական վիճակի կամ գործերի վրա՝ լավ կամ վատ՝ կախված ինչպես է իրեն տրամադրել: Օրինակ՝ երբ սիրահարված ես ու տխուր, ողբաձայն երգեր ես անընդհատ լսում դժբախտ սիրո մասին. իմացիր` ուզածիդ չես հասնի. ուրախ, հաջողակ սիրո երգեր լսիր, որ իրականությունից կտրվելուց հետո վերադառնաս այստեղ, ունենաս դրական լիցքեր: Այսպիսով նկատած կլինեք նաև, որ կան մարդիկ, որ լսում են միայն մեկ ոճի երգեր և ուղղակի տագնապալից վատ են զգում, երբ ուրիշ ժանրի երգ երաժշտություն են լսում: Դա նշանակում է, որ արդեն այդ ժանրը տպվել է նրա ենթագիտակցության մեջ ու ստեղծել բնավորություն, նախասիրություններ. նրանց ձևավորված բնավորության և նախընտրելիության վրա ազդելը շատ դժվար է, եթե չասենք՝ անհնարին: Անդրադառնանք երեխաներին: Ընտրիր ծնող ̀ ինչպիսի երեխա ես ուզում ունենալ և սովորեցրու նրան մանկուց համապատասխան երաժշտություն ու երգ լսելուն: Ընտրիր պետություն ̀ինչպիսի քաղաքացի ես ուզում ունենալ և մանկապարտեզից մինչև հեռուստառադիո եթեր տուր նրան այդ երաժշտությունը: Նկատած կլինեք ̀ ավագ սերնդի կարոտը առ ԽՍՀՄ. նրանք մանկուց սովետական կարգերը և Լենինին գովող երգեր են լսել և երգել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել