Մի երկու խոսք երեկվա «Հատման կետ» թոք-շոուի մասին: Հաղորդման հյուրընկալվել էին ՀՅԴ, ՕԵԿ, Ժառանգություն (դե եթե քիֆս` Ստյոպը դեռ պրիզնատա գալի էտ կուսակցությանը), ՀՀԿ ներկայացուցիչները ու քաղաքը հինգ մատի պես իմացող ոմն քաղաքագետ: 
Որպեսզի շատ չտանջվեք էս գլխից ասեմ, որ ոչ մեկը ոչ մի հետաքրքիր բան չի ասել, բայց թույլ տվեք հատ առ հատ անդրադառնամ բոլորին: 
Հիմական թեման Արգամիչը փրկիչ or not փրկիչն էր: 
ՀԱԿ-ականների վիշի լիգայից հանդես էր գալիս արտաքին քաղաքականության մեծն գիտակ Վլադիմիրը Կարապետյան, որը այդ թատերաբեմ էր եկել. «Իշխանություն- նա գարշոկ» թեզի սեղմագիրը ձեռքին ու խնդալուն էն էր, որ կապ չունի թեման ինչ էր, միևնույն է նա միշտ նույն բանն էր ասում: Ճիշտ է, մի պահ Ստյոպիս արմունկը մի թեթև քսվավ բերնին ու դրա հետո ավելի կամաց էր նույն բանը ասում: 
ՀՅԴ լիգայից գործուղվել էր Գեղամ Մանուկյանը, խոսքը մեր մեջ խղճացի էտ մարդուն, չնայած գրագետ էր երևում: Ախր չիդեր իրանք հիմա «Արգամիչ փրկիչ» թիմից են, թե հակառակ ու մի նենց խառն էր խոսում, մին նենց լարված էր, որ մի պահ ուզում էի գնայի կողքը կանգնեի ու իրա տնայտանքներին սատար կանգնեի: 
Նորահայտ ընդիմությունից իր բենեֆիսն էր անում երբեմնի նախարար, հիմա եսիմինչ, էն քիֆերիս «մազածածկույթից» ունեցող նախկին երիտասարդ գործիչ Շահգելդյան մը: Ստեղ ուզում եմ ասեմ. «Մհեր, որ սենց մի հատ տվել եմ է….»…. Էս մի երկու օր առաջվա կերակրատաշտը արդեն դերի մեջ էր ընկել ու իրեն ՀԱԿ-ից ընդդիմադիր էր պահում: Սրանք ճշտով հավակնում եմ ընդդիմադիրների հացը կտրելուն, տենանք հետո ոնց կլինի: 
Այ հանրապետականեր, այ ձեր հոգուն մեռնեմ, այ խիղճներդ կտրվի, ձեր զբոռնիյում մի խելքը գլխին խաղացող չկա, որ զապասնոյ խաղացող էիք ղրկել: Խոսրովին ղրկել էիք, որ ինչ անի՞՞՞ Զահլեքս տարավ արա, շան հացը կտրեց… մի խոսքով հանրապետականների խաղացողը համը հանեց…. 
ՈՒ անդրադառնամ իմ պուպուշ, «դեմ ենք գլխի վրա մազին» ՀԿ-ի նախագահ, վ ռասվեծե սիլ Ստյոպա Սաֆարյան ջանիս: Վառեք ինձ, բայց Ստյոպս միակ մարդն էր, ով ողջ հաղորդման ընթացքում նորմալ ու հիմնավոր խոսք էր ասում: Ուզում եք ինձ կողմնապահ ասեք, ուզում եք USB պորտով թազա զա-իգալկով խորովեք, մեկա ճշմարտությունը դա ա: 
Մի խոսքով էս հաղորդման ՕՍԿԱՐ-ը միանշանակ տրվումա քիֆիս` Ստյոպին: 
Կանանց Օսկարն էլ գնում ա Սաթիկին Սեյրանյան, իսկ լավագույն դեկորացիա անվանակարգում կրեց էն վարող ձյաձայի բաբըչկեն:

Հ.Գ. Այ թե ԲՀԿ-ն խի չկար, էտի լուրջ հարցա…. Ասում եմ կարողա, որ ՀԱԿ-ից մարդ էր եկել, ասցին. «Տո լավ է, տնից մեկը կեթա» ու տենց էլ չեկան:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել