Երեկ «Դեմ.եմ»-ի ակցիային երեքօրական վարչապետը խոստանում էր գտնել պարտադիր կուտակայինի խնդրի այնպիսի լուծում, որն ընդունելի կլիներ երկու կողմի համար: Տեսականորեն հնարավոր նման լուծումը ենթադրում է հրաժարում պարտադիր բաղադրիչից (նաև ըստ ՍԴ որոշման), այլապես շարժումն ուղղակի չէր առաջանա, ինչը բյուջեի մուտքերի առումով կբերի մոտ 100 մլն դոլարի թերհավաքման: Սակայն, որպես վարչապետ, Հովիկ Աբրահամյանը չի կարող թույլ տալ բյուջեի մուտքերի անկում, ուրեմն մնում է ամեն տարի օլիգարխների կողմից նշված գումարի բարեգործական մուծումներ պետբյուջեին, հատկապես որ հայաստանյան օլիգարխները սովոր են բարեգործություն անելուն: Ուրիշ երկկողմանի ընդունելի լուծում ես չեմ տեսնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել