Հանճարեղ մարդը հազվադեպ երևույթ է: Տաղանդավորները ավելի հաճախ են պատահում: Մարդկանց գերակշիռ մեծամասնությունը միջին մտավոր կարողությունների տեր է: Գերհարուստ մարդկանց թիվը անհամեմատ մեծ է հանճարեղ մարդկանց թվից, իսկ մեծ կարողություններ ունեցողներինն էլ շատ է տաղանդավոր մարդկանց թվից: Միջին կարողության տեր մարդկանց թիվը անհամեմատ քիչ է միջին մտավոր կարողություն ունեցող մարդկանց թվից: Չկա որևէ որոշակի կախվածություն մարդու մտավոր կարողությունների և կուտակված հարստության միջև: Համեստ մտավոր կարողության տեր մեկը կարող է գերհարուստ լինել, իսկ հանճարը կարող է համեստ կարողության տեր լինել: Իսկ միջին կարողության ու միջին մտավոր զարգացման մարդկանց թվերի միջև եղած անհամապատասխանության պատճառն էլ նրանց ապրած երկրների զարգացվածության տարբեր մակարդակներն էն: Համեստ ունակությունների տերը ԱՄՆ-ում կարող է լինել միջին կարողության տեր, այն դեպքում, երբ նրանից առավել հմուտ մեկը Հայաստանում հավանական է, որ դասվի աղքատների շարքին:
Սա է կյանքի իրական պատկերը: 
Հիշում եմ, թե ինչպես այն հեռավոր դժվարին տարիներին «Հայաստան» հիմnադրամը 2000 դոլար էր հատկացրել 20-րդ դարի հանճարներից մեկին` աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձուmյանին, որպեսզի մի քիչ թեթևացնեն նրա կենցաղային հոգսերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել