Եթե չեմ սխալվում 20-րդ դարի ամերիկյան առաջնակարգ սոցիոլոգ Պոլ Լազարսֆելդն է 60-ականներին ուշադրություն դարձրել հանրային ակցիաների քչությանը, եթե բացառենք սևամորթների պայքարն իրենց իրավունքների համար: Անմիջապես ուսումնասիրություն է կատարվել և պարզվել է, որ ԱՄՆ քաղաքացիները արտաքինից են հանգիստ, սակայն լուրջ երևույթների դեպքում, որոնք վտանգի տակ կդնեին իրենց տնտեսական իրավիճակը և կամ քաղաքական ազատությունները, դուրս կգան փողոց: Այնպես որ, փողոցն այն տեղն է, որի «լեզուն» ամենից լավ է հասկացվում իշխանությունների կողմից՝ լինի դա ազատ Ամերիկայում և թե կիսաազատ Հայաստանում: Փողոցն է ստիպում, որպեսզի ցուցարարների մոտ իջնեն/գան նախարարներ, վարչապետներ և նույնիսկ նախագահներ: Այլ տարբերակ ուղղակի չկա:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vakhtang.siradeghyan/posts/10201501053999172?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել